Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցի դիվերսանտը վիրավորել է Այգեձորի բնակչին

Հուլիս 31,2014 11:09

Հուլիսի 30-ի ն ժամը 18.30-ի սահմաններում Այգեձոր գյուղի բնակիչ , 1965թ. ծնված Վալերի Ճաղարյանը գյուղի արոտավայրերում որոնել է իր կորած անասուններին: Նա հայ-ադրբեջանական սահմանից 2-3 կմ հեռավորության, գյուղի տներից մոտ 1.5 կմ հեռավորությամբ գտնվելով՝ տեսել է զինվորական հագուստով տղամարդու: Դա այգեձորցուն կասկածելի է թվացել, նա ցանկացել է հեռանալ, սակայն անծանոթը ատրճանակով կրակել է :

Այգեձորի բնակիչները մեզ հայտնեցին, որ գնդակը դիպել է Ճաղարյանի ուսի փափուկ հյուսվածքներին: Ներկայումս նա գտնվում է Բերդի զինվորական հոսպիտալում:
Մեր տեղեկություններով Վ. Ճաղարյանի վիճակը կայուն է , բարվոք: Վ. Ճաղարյանի եւ նրա հարեւանի կորած անասունները մինչ այժմ չեն գտնվել:

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ այս տարվա հուլիսի 1-ին ադրբեջանական զինուժը Այգեձոր գյուղի մերձակայքում դիվերսիոն-հետախուզական գործողության փորձ է ձեռնարկել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. մոսո says:

    Իսկ որ էդ տղի ձեռը մի թվանք լիներ, թեկուզ որսորդական, արդյունքն ինչպես կլիներ?
    Բայց ժողովրդի ձեռը ոնց զենք տան — բա որ շուռ տան փիրզիդենտի ու ջոջոների վրա? Նույնիսկ սովետի եղբայրական տարիներին դժվար թե մի ադրբեջանցի գտնվեր որ տանը զենք չունենար պահած! Հաստատ բան եմ ասում, մեծերից հարցրեք: Մեզ մոտ էլ լավ զինված են՝ սուրիկ-մուրիկներն ու զանազան «պրիշչներն» իրենց ավազակախմբերով, որ օր ու մեջ տրաքացնում են: Եթե սրանք ազգակործան տականք չեն բա ուրիշ ինչ են?

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031