Հուլիսի 29-ին Տավուշի մարզի Մովսես գյուղում կատարվել է 41-ամյա Մուրադ Սահակյանի հուղարկավորությունը: Մ. Սահակյանն իր «Մերսեդես» մակնիշի մեքենայով հուլիսի 27-ին Բերդ – Ճամբարակ ավտոճանապարհի 31-րդ կիլոմետրում դուրս էր եկել հանդիպակած երթեւեկելի գոտի,70 մ գլորվել ձորը, տեղում մահացել:
Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանն ասաց, որ ադրբեջանական գնդակոծության վտանգի պատճառով Մ. Սահակյանի թաղումը կատարել են 5-6 հոգով:
Գյուղապետը հայտնեց, որ այժմ իրենք զբաղված են ադրբեջանական գնդակոծությունից համեմատաբար ապահով տարածքների արտերի հնձով:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ