Հենց նոր Aravot.am-ին տեղեկություններ հասան այն մասին, որ սպանել են Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանի միջնեկ եղբորը`Հարություն Գրիգորյանին: Շիրակի մարզային ոստիկանությունից հաստատեցին մեր այս տեղեկությունը` հավելելով, որ դեպքը տեղի է ունեցել երկու ժամ առաջ, Գյումրի-Արմավիր ճանապարհահատվածում. Շիրակի մարզի Գետք գյուղից դեպի Երազգավորս գյուղ տանող ճանապարհի քանդված գոմերի մոտ:
Նրան կրակել ու գցել են փոսը: Այսինքն` դեպքը տեղի ունեցել է կենտրոնական ճամփից 20 մետր ցած` քանդած շինությունների մոտ: 4 հատ փամփուշտ են հայտնաբերել մարմնից, մեկը` փորի կողմում, մյուսը նստատեղի, 3-րդ թևի, քաշքշուկի հետքեր ևս կան: Ոստիկանությունը դեռ չի պարզել, թե ով է եղել նրան կրակողը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ