Այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանի` Գյումրի կատարած այցի ժամանակ դարձյալ մի զավեշտալի պատմություն տեղի ունեցավ`կապված գյումրեցի հայտնի մուրացկան Լիզայի հետ: Այս կինը, նախապես լսելով, որ վարչապետին դիմավորելու են նորակառույց Մուշ 2 թաղամասում, ձեռնափայտը ձեռքին` եկել ու սպասում էր: Երբ վարչապետը սկսեց արագ-արագ շրջել թաղամասում, մուրացկան կինը այդ նույն արագությամբ գնաց նրանց հետևից, կանգնեցրեց վարչապետին ու փող ուզեց: Երբ Սամվել Բալասանյանը սաստեց, թե անցած անգամ տվեց վարչապետը, էլ ի՞նչ ես ուզում, տիկինը, ցույց տալով ինչ-որ թղթեր, այսպես արձագանքեց. «Մեռնիմ ջանիդ, տես բանկից է եկել, տանս որբը դուրսը կմնա, դու պիտի մուծես, Բալասանյանն էլ է օգնել, ցավդ տանիմ, դու պիտի օգնես, մեկ էլ Ծառուկյանը, էդ երեքդ եք, էլ մարդ չկա»: Այդ արտահայտությունը բավական զվարճացրեց վարչապետին, վերջինս ծիծաղելով առաջ շարժվեց, իսկ ձեռնափայտով տիկինը, վազելով արագ քայլող վարչապետի հետևից, բացականչեց. «Թագավոր ջան, տունս փրկե»:
Հիշեցնենք, որ մուրացկան կինը մեկ շաբաթ առաջ Գյումրու Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի նախկին շենքում դարձյալ կտրել էր վարչապետի ճամփան` ստիպելով իրեն փող տալ: Նա նույն կերպ է վարվում նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, մինչև վերջինս այսպես ասած «չի մուծվում», տիկին Լիզան նրան անցնելու ճանապարհ չի տալիս:
Մանրամասները տեսանյութում`
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Այժմ փող աշխատելու բոլոր միջոցներն էլ հարգի են համարվում…
Գիտեք օլիգարխ բալասանյանը քանի կոպեկ է տվել մուրացկան լիզային?500դրամ