Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Կոմանդոս. «Չգիտեմ, թե ինչու Քոչարյանը չի արձագանքում Լեւոն Հայրապետյանի համար, դա նրանց խղճի վրա է»

Հուլիս 21,2014 16:08

Հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանի մամլո ծառայությունը հաղորդագրություն էր տարածել՝ հորդորելով չքաղաքականացնել նրա հետ տեղի ունեցածը: Ըստ այդ հաղորդագրության, Լեւոն Հայրապետյանը ձերբակալվել է շինծու մեղադրանքների հիման վրա, որոնք իրականության հետ ոչ մի աղերս չունեն: Մոսկվայում Հայրապետյանի փաստաբանները խնդրել են Լեւոն Հայրապետյանի ձերբակալությունը չդարձնել Հայաստանի եւ Ռուսաստանի բարեկամության վրա ստվեր գցող երեւույթ, նրա վրա շինծու գործ կարողներին չնույնականացնել ՌԴ բարձրագույն իշխանության եւ ռուս ժողովրդի հետ եւ չքաղաքականացնել տեղի ունեցածը:

Լեւոն Հայրապետյանի ձերբակալությունը քաղաքական հաշվեհարդար էր որակել առաջին հերթին հենց գործարարի եղբայրը՝ Վլադիմիր Հայրապետյանը:

Դրա մեջ քաղաքական ենթատեքստ էր տեսել նաեւ  Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը: Նա հայտարարել էր, որ դա քաղաքական պատվեր է, որի ետեւում կանգնած է Ադրբեջանը: Հենց Կոմանդոսն էր հայտարարել, որ «այս ակցիայի նպատակն է ստվեր գցել հայ-ռուսական բարեկամության վրա, կասկածի տակ դնել Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հարցը եւ որոշ չափով խոչընդոտել Արցախի բանակի կառուցմանը»:

Այսօր Aravot.am-ը Կոմանդոսից հետաքրքրվեց՝ Դուք քաղաքական ենթատեքստ էիք տեսել գործարարի ձերբակալության մեջ, ինչպե՞ս կմեկնաբանեք Լեւոն Հայրապետյանի մամլո ծառայության հաղորդագրությունը, հնարավո՞ր է Ձեր հայտարարությունը վնասի Լեւոն Հայրապետյանի գործին: Արկադի Տեր-Թադեւոսյանը պատասխանեց. «Ես ամեն ինչ գրել եմ, հայտարարել եմ: Դա իմ կարծիքն է, չեմ ուզում կրկնվել: Դա քաղաքական պատվեր չէ, այնտեղ հատուկ ծառայություններն են այդ գործով զբաղվել: Ռուսաստանի որոշ կառույցներում դեռեւս աշխատում են ոչ ազնիվ մարդիկ, ովքեր պատրաստ են գումարի դիմաց հանդես գալ իրենց երկրի շահերի դեմ: Ամեն մեկն իր տեսակետն ունի: Ես իմ տեսակետն եմ ասել, վարչապետն իր տեսակետն է ասել, բոլորն էլ իրենց տեսակետն են ասել»:

Կոմանդոսն ասաց, որ հենց ինքն է Լեւոն Հայրապետյանին ճանապարհել Մոսկվա. «Իրար հետ ենք եղել Ղարաբաղում: Ղարաբաղից եկել ենք, ինքը նստել է ինքնաթիռ եւ մեկնել Մոսկվա: Ես եմ իրեն ճանապարհել: Իմ կարծիքով, ադրբեջանցիներն ամեն ինչ արել են՝ նրա ձերբակալության համար»:

Ասում են՝ Ռոբերտ Քոչարյանը Լեւոն Հայրապետյանի մտերիմ ընկերն է, ըստ Ձեզ, ինչո՞ւ նա եւ ընդհանրապես Հայաստանի իշխանական վերնախավը ինչպես հարկն է չի արձագանքում Լեւոն Հայրապետյանի ձերբակալությանը՝ Կոմանդոսը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել, թե ինչու չեն արձագանքում Քոչարյանը կամ մյուսները եւ չեմ ուզում քննադատել ոչ մեկին: Դա նրանց խղճի վրա է»:

Արկադի Տեր-Թադեւոսյանը վստահեցրեց, որ ինքն իր ընկերներով ամեն ինչ անում են՝ Լեւոն Հայրապետյանին օգնելու համար. «Մենք ամեն օր հավաքվում ենք, Մոսկվայի հետ կապ ունենք, մտածում ենք ասուլիս անենք, ինչ անենք, որ չվատացնենք գործը, չվնասենք, այլ օգնենք, լավացնենք: Մենք ուզում ենք օգնել, այս պահին շատ կարեւոր է, որ նա դուրս գա այնտեղից: Նրանք, ովքեր Լեւոն Հայրապետյանի գործի մասին ինչ-որ խոսում են, կարող եմ քննադատել, բայց չեմ քննադատի ոչ մեկին»:

Մեր հարցին՝ Լեւոն Հայրապետյանի առողջական վիճակի մասին տեղեկություններ ունե՞ք, Կոմանդոսը պատասխանեց. «Ինքը վատ է զգում: Իր մոտ գնացել են, օգնություն են հասցրել: Ինքը, ճիշտն ասած, շատ վատ վիճակի մեջ էր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. david says:

    Սերժիկը չէ հիմա ձեր տարածքի կառավարիչը:Միայն Ռոբին ես շեշտում:

    https://www.alfasplav.ru/charity

  2. մարգար says:

    Ղարաբաղի ու ՀՀ – ի վրա անընդհատ աճող ճնշումներ են գործադրվում տարբեր եղանակներով: Հարկավոր է հստակ գիտակցել պատճառն ու նպատակը, որպիսզի այն չեզոքացվի ինչ որ կերպ: Միայն ադրբեջանին սիրաշահելու ու «մոսկվայի ծիրին» մեջ պահելու տարածված բացատրությունը բավարար ու տրամաբանական չէ – այն ավելի շուտ ուղղություններից մեկն է: Հաշվի առնելով հայաստանի ու ռուսաստանի «վարք ու բարքի» ծայրահեղ անձնավորվածությունը, կարելի է որոշ եզրակացություններ կատարել: Իրականությունը լավ գիտեն իհարկե մի քանի մարդ, որոնք սակայն չեն կարող արտահայտվել: Պետք է նկատել, որ ճնշումները զուգակցվում են չտեսնված ստորացումներով՝ (ինչպես գազի «պայմանագիր» կոչվածը, 500 մլն պարտքի անհապաղ վերադարձի պահանջը, նազար-բայի խայտառակությունը, ազերին զենք տալը ցուցադրաբար, հիմա էլ Լ. Հայրապետյանի այս ցնցող կալանքը! Ամենացավոտ տեղերին են խփում ռ ինչու?) Այստեղ կոնկրետ մեկին հստակ բան են ասում, իսկ սա անհասկացող է ձեւանում: Այն ինչ ներսում է կատարվում, դեռ մի կերպ կարելի է հուսալ որ կփոխվի – կշտկվի հետագայում: Իսկ երկրի գոյությունը հարվածի տակ դնել անձնական հաշիվներով՝ բոլոր սահմանների անցում է արդեն …

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031