Ցեղասպանության արդյունքում ոչ թե 1,5 միլիոն, այլ 20 միլիոն մարդ է զոհվել՝ ներառյալ այն մարդիկ, ովքեր պետք է ծնվեին զոհվածներից
Պարույր Հայրիկյանի ղեկավարած Ազգային ինքնորոշում միավորումում քննարկումներ են անցկացվել Հայոց Ցեղասպանության թեմայով: ԱԻՄ-ականները՝ Հայրիկյանի գլխավորությամբ, հանգել են այն եզրակացության, որ այդ տարիներին թուրքերի եւ բոլշեւիկների կողմից իրականացված հայերի Ցեղասպանության արդյունքում ոչ թե 1,5 միլիոն, այլ 20 միլիոն մարդ է զոհվել՝ ներառյալ այն մարդիկ, ովքեր պետք է ծնվեին զոհվածներից: Նաեւ Հայաստանը կորցրել է իր տարածքների 80 տոկոսը:
Հայրիկյանը գտնում է, որ այս թեզը, Հայոց Ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ, պետք է դառնար Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեսակետը եւ հնչեր բոլոր միջազգային ատյաններում:
ԱԻՄ-ականները Ցեղասպանության տարելիցին ընդառաջ մեկ առաջարկ էլ ունեն եւ այն այսօր պաշտոնապես կփոխանցեն ՀՀ վարչապետին: Այն է՝ Մովսես Գորգիսյանի աճյունը Ցեղասպանության հուշարձանի տարածքից տեղափոխել Եռաբլուր պանթեոն: ԱԻՄ-ականները գտնում են, որ Ցեղասպանության հուշարձանի տարածքում պետք է ամփոփվեն Ցեղասպանության հետ առնչություն ունեցող երեւելիների աճյունները, իսկ Մովսես Գորգիսյանը մեր ազգային ազատագրական շարժման երեւելիներից է, ուստի պետք է ամփոփվի Եռաբլուրում, այդպիսով, նաեւ հարստացնելով պանթեոնը:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ