Պոլսո Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հայտնել է, որ թուրք-քրդական հաշտությունը կարևոր է Թուրքիայի բոլոր ազգային փոքրամասնությունների համար, փոխանցում է «Դեյլի Սաբահ» թերթը:
«Հաշտության գործընթացը միայն թուրքերի և քրդերի համար չէ էական», – ասել է Աթեշյանը Դիյարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցում, – «Մեկի խաղաղությունը բոլորիս խաղաղությունն է, իսկ մեկի ցավը բոլորիս է տառապանք բերում»:
Թուրքիայի հաշտության գործընթացը սկսվել է անցած տարվա սկզբներին, երբ Թուրքիայի կառավարության և Քրդական աշխատավորական կուսակցության միջև հրադադար կնքվեց:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ