Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Վալերի Օսիպյանի եղբորորդուց տուժածի բուժման ծախսերը հոգացել են, որ չբողոքի

Հունիս 30,2014 12:59

Այս շաբաթ Հատուկ քննչական ծառայությունում նախատեսված է Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եւ քաղաքացի Սմբուլ Հովհաննիսյանի միջեւ առերեսումը, որը պետք է տեղի ունենար նախորդ շաբաթ:

Տիկին Հովհաննիսյանին դեռ հայտնի չէ, թե այս շաբաթ որ օրն է առերեսման գնալու, նրան հայտնի չէ նաեւ անցած շաբաթ նախատեսված առերեսման հետաձգման պատճառները:
Հիշեցնենք, որ Սմբուլ Հովհաննիսյանը Վալերի Օսիպյանի եղբորորդու ընկերոջ մայրն է: Վերջինիս պնդմամբ, Վալերի Օսիպյանը իրեն գործարք է առաջարկել` խնդրելով, որ իր եղբորորդու կատարած դանակահարությունը իր վրա վերցնի իր տղան: :

Հիշեցնենք նաեւ, որ Սմբուլ Հովհաննիսյանի բողոքի հիման վրա ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել Վալերի Օսիպյանի նկատմամբ:

Տիկին Հովհաննիսյանը Aravot.am-ին պատմեց նաեւ , որ Վալերի Օսիպյանն արդեն կազմակերպել է տուժողի` իր եղբորորդու կողմից դանակահարված Վանուշ Ալեքսանյանի ապաքինման գործընթացը, իր վրա է վերցրել բուժման ծախսերը:

Հիշեցնենք, որ Վանուշ ԱԼեքսանյանի մայրը հերքում էր Օսիպյանների կողմից նյութական օգնությունը` պնդելով, որ որդու ապաքինման ծախսերը հոգում են իրենք:

«Ես հետեւել եմ ու բռնել, Օսիպյանները իմ վերեւի հարկի հարեւանուհուն, որը բուժքույր է վճարում էին, որ գնա ու հետեւի տուժողի առողջական վիճակին: Մի քանի օր հետո հարեւանուհիս էլ հրաժարվեց Օսիպյանների առաջարկած ծառայությունից, ամուսինը չթույլատրեց, հրաժարվեց, որ անունը չկապվի էդ գործի հետ: Բուժման ծախսերն իրենց վրա են վերցրել, որ տուժողի հարազատները չբողոքեն »,- պատմեց Սմբուլ Հովհաննիսյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30