Հունիսի 27-ին ժամը 13-ի սահմաններում ադրբեջանական զինուժը մի քանի գնդակ է արձակել Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի վրա: Գյուղի ինտենսիվ գնդակոծությունը սկսվել է 17-ն անց 20-ից եւ ընդհատումներով մինչ այժմ շարունակվում է: Բարեկամավանի բնակիչները մեզ հայտնեցին, որ ադրբեջանական գնդակները խոցել են տների տանիքները,պատուհանները: Դրանք դիպել են նաեւ դպրոցի շենքին:
Բարեկամավանցիներն ասացին, որ վնասների մասին չեն կարող ստույգ տեղեկատվություն տալ, քանի որ կրակոցները շարունակվում են, իրենք վախենում են տնից դուրս գալ: Չճշտված տեղեկությունների համաձայն, ադրբեջանական գնդակոծությունից այրվում են Բարեկամավանի Ներքին հողեր տեղամասի դաշտերը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ