Լրահոս
Օրվա լրահոսը

Լոնդոնի Հայ Տանը տեղի ունեցավ Սիփան Հակոբյանի տեսա-ձայնային դասախոսությունը

Հունիս 27,2014 14:32

Ս.թ. հունիսի 20-ին Միացյալ Թագավորությունում՝  Լոնդոնի Հայ Տանը, տեղի ունեցավ դիրիժոր և օպերային երգիչ Սիփան Հակոբյանի տեսա-ձայնային դասախոսությունը: Այն կազմակերպել էր Լոնդոնի Թեքեյան Մշակութային Միությունը “Հայ Դասական երաժշտության զարգացումը Հայոց Ցեղասպանությունից առաջ և հետո” խորագրով: Այս կարևոր միջոցառումը առաջինն էր “Հիշատակի երեկո” դասախոսությունների շարգից, որոնք ծրագրել է Լոնդոնի Թեքեյան Մշակութային Միությունը:

Դասախոսությունը իր տեսակի մեջ նորություն էր և, բացի պատմամշակութային առաքելությունից, իր մեջ կրում էր կրթական կարևոր բովանդակություն սփյուռքահայերի և բրիտանացիների համար: Սիփան Հակոբյանի կատարած ուսումնասիրությունների արդյունքում դասախոսությունը մեկտեղվել էր 30 փաստավավերագրական ֆոտոնկարներով և դասախոսության համար ընտրված 9 կոմպոզիտորների (Տ.Չուխաջյան, Ն.Տիգրանյան, Ք.Կարա-Մուրզա, Մ.Եկմալյան, Կոմիտաս, Ա.Սպենդիարյան, Ռ.Մելիքյան, Ա.Խաչատրյան) 34-ից ավելի ստեղծագործությունների ձայնագրություններով: Դասախոսության ընթացքում այս կոմպոզիտորների անմիջական կամ ստեղծագործական կապը 1915թ Ցեղասպանության հետ մանրամասնորեն ներկայացվել է և պարզաբանվել Սիփան Հակոբյանի կողմից: Դասախոսության ավարտը եղել է հայերի ազգային և մշակութային եթնոսի պահպանման և զարթոնքի կոթողը հանդիսացող երաժիշտներից Արամ Խաչատրյանի մասին գրող Համո Սահյանի խոսքերը “Արամ Խաչատրյանը մեր փոքրության առասպելի մեծ հերքումը եղավ, մեծերի հետ չափվելու խորհուրդը եղավ փոքրաթիվ մեր ժողովրդի: …Դարձավ քաղաքակրթության մեր վկայականը…”:

Սիփան Հակոբյանը Լոնդոնի Թեքեյան Մշակութային Միության գեղարվեստական ղեկավարն է, ինչպես նաև Լոնդոնի Թեքեյան Հիմնադրամի “Կոմիտաս” երգչախմբի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը:

Դասախոսությանը ներկա են գտնվել Մեծ Բրիտանիայում հայկական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ, անհատներ, ինչպես նաև երաժիշտներ:

“Բազմիցս կատարելով Է.Միրզոյանի, Ա.Հարությունյանի, Ա.Խաչատրյանի և, իհարկե, Կոմիտասի ստեղծագործությունները Միացյալ Թագավորությունում և անձնապես Ճանաչելով վերոնշյալ առաջին 2 կոմպոզիտորներին, ինձ համար շատ կարևոր էր ներկա գտնվել Սիփանի այդքան հետաքրքիր դասախոսությանը: Սիփանը կարողացավ լրացնել մի շարգ ժամանագրական և կենսագրական բացեր իմ գիտելիքներում: Այդ ամենի հետ մեկտեղված ստեղծագործությունների ձայնագրությունները և ֆոտոները այս երեկոն դարձրին ավելի ակտուալ:

Ես՝ ինքս, պատրաստվում եմ հանդես գալ համերգով, նվիրված Հայոց ցեղասպանության 100 ամյակին, և վստահ ցանկանում եմ ասել, որ այս դասախոսությունը ինձ էլ ավելի պիտի օգնի հայկական երաժշտությունը զգալու և ավելի պատշաճ ներկայացնելու համար”:
Յոհան Միշել Կատս Սինֆոնիետա օրկեստրի դիրիժոր, Սանկ Պետերբուրգի Պետեր երաժշտական ակադեմիաի պատվավոր փոխնախագահ.
“Պարոն Սիփան Հակոբյանի դասախոսությունը 19-ից 20-րդ դարերի ակնառու կոմպոզիտորների մասին հիանալիորեն ներկայանալի էր և հետաքրքրաշարժ: Լինելով հայ երաժիշտ, ապրելով և ստեղծագործելով Լոնդոնում, ես համարում եմ սա ոգեշնչվելու անգնահատելի մի երևույթ և հպարտորեն ցանկանում եմ հայտնել իմ հիացմունքը պարոն Հակոբյանի մեր երաժշտական ժառանգության պատմության պրոֆեսիոնալ մատուցման մեջ: Նա հանդիսատեսին գրավեց և կլանեց այս կարևոր թեմայի մեջ՝ պարզորեն մատուցելով իր զեկույցը, որ խրախուսում և մեծարում էր մեր մեծերին: Նշեց, որ երաժշտական զարթոնքը որքան էլ դժվար և անհնարին էր թվում, երբեք էլ չի դադարել՝ անգամ հայոց Մեծ Եղեռնից հետո: Մեծ բավականություն և իրադարձություն էր ներկա գտնվել այսպիսի յուրօրինակ դասախոսությանը և հույսով սպասել Սիփան Հակոբյանի շատ ու շատ այլ դասախոսությունների:”

Կրիստինա Առաքելյան
Կոմպոզիտոր-դաշնկահար,
Լոնդոնի Թագավորական երաժշտական ակադեմիաի ուսանող

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30