Լրահոս
Օրվա լրահոսը

Սաքունցը վարչապետին. «Ժողովրդավար երկրներում իշխանությունները հանրային կարծիքի հետ հաշվի են նստում»

Հունիս 27,2014 00:50

«Եվրոպական երկրներում քաղաքացիները, նույնիսկ, կարող են հրաժարվել հարկերի վճարումից, իհարկե, պետությունը կարող է, որպես միջոց, օգտագործել նրանց նկատմամբ տուգանքը կամ քրեական գործի հարուցումը, բայց, երբ դա կրում է զանգվածային բնույթ, ապա ժողովրդավարական երկրների իշխանություններն, անպայման, հաշվի են նստում հասարակական կարծիքի հետ եւ, նույնիսկ, օրենքով սահմանված այդ դրույթները, որոնք կարող են հանգեցնել հանրության լուրջ դժգոհությունը, ապա նրանք զերծ են մնում այդ օրենսդրության նորմի կիրառումից»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Իրավապաշտպանին խնդրել էինք մեկնաբանել, այսօր ՀՀ կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը:

Պարոն վարչապետը, նկատի ունենալով Հունիսի 21-ին Ազգային ժողովի շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող «Դեմ եմ» նախաձեռնության անդամների ու մի խումբ մանկավարժների կողմից աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ու ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ուղղությամբ մանրադրամներ նետելու միջադեպը, նիստում ոստիկանապետին եւ արդարադատության նախարարին հանձնարարեց քննարկել այս հարցը և լուծումներ առաջարկել, այդ թվում` օրենսդրական մակարդակով և անհրաժեշտության դեպքում հրավիրել եվրոպացի գործընկերներին` նրանց հետ քննարկելու եւ ուսումնասիրելու միջազգային փորձը: Վկայակոչելով քաղաքակիրթ աշխարհի փորձը Արթուր Սաքունցը նկատեց. «Շատ շատ երկրներում հասարակական կարգն օրենքով է սահմանվում, ոչ թե այդ հասկացողությունն ըստ նպատակահարմարության հարմարեցվում է այս կամ այն իրավիճակում եւ բովանդակությունը լցվում է այնպիսի արտահայտություններով կամ այնպիսի որակումներով, որոնք ինչպես հարմար է իշխանությունը կարող է օգտագործի: Առայժմ մենք չունենք հասարակական կարգի մասին օրենք: Միանշանակ է, որ տարբեր փորձ կա, եթե մենք վերցնենք ժողովրդավարական հասարակությունները, ապա քաղաքացիական բողոքի տարբեր դրսեւորումներ կան, եւ դրանց վերաբերյալ սահմանափակումները պայմանավորված են բռնություններով, եթե կա ֆիզիկական բռնություն, այլ անձանց նկատմամբ: Ես առաջին անգամ եմ լսում, որ խոսքը գնա պաշտոնատար անձանց պաշտպանության մասին: Որեւիցե մի տեղ, այդպիսի առանձնացված մոտեցում պաշտոնատար անձանց շահերի պաշտպանության նպատակով, քաղաքացիների բողոքի ցույցերի սահմանափակումների վերաբերյալ գոյություն չունի, ավելի շատ հանդիսանում է այն մտայնության արտահայտությունը, որ ոստիկանությունը հանդիսանում է պաշտոնատար անձանց շահի պաշտպանության միջոց եւ ոչ թե քաղաքացիների իրավունքների պաշտպանության միջոց»:

Պարոն Սաքունցը գտնում է, որ այս ամենում կարեւոր է հանգամանք է հանրային կարծիքի հաշվի առնելը, հարգանքը հանրային կարծիքի նկատմամբ. «Ամենեւին այդ հարգանքը պայմանավորված չէ, թե այդ հանրային կարծիքը ներկայացնողները հարյուր հոգի են հազար, թե հարյուր հազար: Եթե կա դժգոհություն, քաղաքականության օրենսդրության կամ գործելակերպի հետ կապված, ապա ինչումն է կայանում խնդիրը, խորանում են պատճառների մեջ այլ ոչ թե խորանում են հետեւանքների մեջ կամ դրսեւորում են այնպիսի վարքագիծ, որի նպատակն է լռեցնել բողոքի ակցիաները: Մանրադրամներ նետելուց, հաստատ, ֆիզիկական վնասվածք որեւէ պատգամավոր կամ որեւէ քաղաքացի չէր ստանա, եթե խոսքը գնում է հոգեբանական առումով վիրավորանք հասցնելուն, ապա այստեղ իշխանության ներկայացուցիչները պարտավոր են իրենց կարգավիճակով զսպվածություն ցուցաբերել եւ նաեւ լինել հանդուրժող քաղաքացիների բողոքի նկատմամբ, որոնք կարող են արտահայտվել նման ծայրահեղ միջոցներով: Նման հայտարարությունը ՀՀ վարչապետ անձի կողմից գնահատվում է որպես իշխանական ներկայացուցիչների հերթական պատժողական դրսեւորումը: Այդ որոշումները պարտադրելու իրենց միակ ձեւը մնացել է ուժի դրսեւորումը»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30