Հունիսի 25-ի ժամը 21-ից Տավուշի մարզի Մովսեսի միջնակարգ դպրոցի 15 շրջանավարտները դպրոցում ավարտական հանդեսի են մասնակցել: Գյուղապետ Արարատ Ավալյանը հայտնեց, որ հունիսի 26-ի առավոտյան 4-ն անց 50 րոպեի սահմաններում, երբ շրջանավարտները դուրս են եկել արեւածագը դիմավորելու, ադրբեջանական զինուժը կրակ է բացել:
Բարեբախտաբար, շրջանավարտները չեն տուժել, գնդակները դիպել են դպրոցի շենքի պատերին:
Գյուղապետն ասաց, որ ադրբեջանական այն հենակետը, որտեղից գնդակոծություն է եղել, դպրոցից մոտ 1.5 կմ հեռավորությամբ է գտնվում: Հարցրեցինք, թե երեխաները չե՞ն վախեցել: «Չէ, սովոր են կրակոցներին»,-ասաց Արարատ Ավալյանը: Հունիսի 26-ին ժամը 14-ի սահմաններում ադրբեջանական զինուժը 2 կրակոց է արձակել Մովսեսի հողատարածքների վրա:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ