Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Ազատ է արձակվել Վարդան Ղուկասյանի մոտ ընկերը

Հունիս 20,2014 18:31

Aravot.am-ի տեղեկություններով երեկ քրեակատարողական հիմնարկից տուն է վերադարձել Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի նախկին պետ Հովհաննես Գրքիկյանը, որը Վարդան Ղուկասյանի ամենամոտ ընկերներից մեկն է:

Հիշեցնենք, որ նրան անցած տարվա սեպտեմբերի 12-ին հրավիրել էին ՀՀ  ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատուկ կարևորագույն գործերով քննության վարչություն ու կալանավորել էին` տեղափոխելով Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ: Այնուհետ նրա դեմ քրեական գործ էր հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 179 հոդվածի հատկանիշներով, այն է`«յուրացնելը կամ վատնելը՝ ուրիշի գույքի հափշտակությունը զգալի չափերով»: Նա մեղադրվում էր Գյումրու քաղաքապետարանի բյուջեից փողոցների ասֆալտապատման նպատակով 80 միլիոն դրամ «Գյումրեցի ընկերներ» կազմակերպությանը փոխանցելու համար, որը սակայն, ըստ քրեական գործի, նպատակին չի ծառայել:

Թե ինչ հիմքով է Հովհաննես Գրքիկյանը ազատ արձակվել . մեզ հայտնի դարձավ, որ նրա փաստաբանը դատարանին միջնորդություն է ներկայացրել նրա խափանման միջոց ընտրված կալանքը փոխելու, դատարանն էլ բավարարել է` գրավի դիմաց նրան պայմանական ազատ արձակելով:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. teamo says:

    а украденные вырдаником 80 млн драмов возвратили в бюджет города?все знают,что деньги не Овик украл,а бывший мэр и его сыночек…..

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30