Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Շարմազանովը՝ Տեր-Պետրոսյանին. «Նման ցինիզմը մեկնաբանել չի կարելի»

Հունիս 05,2014 21:53

Քիչ առաջ ավարտվեց Հանրապետական ԳՄ նիստը: Կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նիստի ընթացքում քննարկվել են ներքաղաքական եւ ներկուսակցական հարցեր: Նա նաեւ հայտնեց, որ Վազգեն Կարախանյանը կանցնի Ազգային ժողով:

Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը՝ պարոն Շարմազանովը նշեց, որ նման ցինիզմը մեկնաբանել չի կարող. «Նմանատիպ ցինիզմով, մաղձով տոգորված հոդվածները մեկնաբանության կարիք չունեն, եւ որտեղ հարգարժան լրատվամիջոցը խորագրի կողքը դրել է երջանիկ ժպիտ, մարդիկ երջանիկ են, որ ինչպես իրենք են ասում, հայրենիքը գնում է դեպի կործանման, եւ դրանի՞ց իրենք երջանիկ են»:

Հարցին, թե Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի սահմանին մաքսակետ լինելո՞ւ է, պարոն Շարմազանովը պատասխանեց, որ ինքը Հայաստանը եւ ԼՂՀ-ն մեկ միասնական տնտեսական գոտի է համարում, եւ Հայաստանի անդամակցությունը Մաքսային միություն եւ Եվրասիական տնտեսական գոտի միայն կլինի ի շահ Լեռնային Ղարաբաղի.

«Բոլոր նրանց պատկերացումները, ովքեր կարծում են, որ Լեռնային Ղարաբաղը փաստացի անկախ հանրապետություն չէ, սխալ են. Լեռնային Ղարաբաղը իր բոլոր ինստիտուտներով՝ ընտրված նախագահով, ընտրված Ազգային ժողովով փաստացի անկախ հանրապետություն է:  ՀՀ-ի՝ որպես Լեռնային Ղարաբաղի երաշխավորի, խնդիրն է հասնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը: Այս բանակցությունները ոչ թե գնում են որպես Հայաստան-Ադրբեջան տարածքային վեճ, այլ դրանք ինքնորոշման իրավունքի իրացման խնդիր են»:

Էդուարդ Շարմազանովը խոսեց նաեւ այսօր սահմանում երկու զինծառայողների սպանության մասին՝ ասելով, որ կուսակցության համար անընդունելի է, որ նման վանդալիստական գործունեություն է տեղի ունենում Ադրբեջանի կողմից, երբ ԵԱՀԿ համանախագահների այցից հետո դիմում են նման քայլի. «Այդ քայլը եւս մեկ անգամ ցույց է տալիս Ադրբեջանի իրական դեմքը, որ Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղ բանակցությունների եւ ցույց է տալիս, որ մենք ցանկանալով խաղաղություն պետք է պատրաստ լինենք պատերազմի»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Hrach says:

    Դե թող Լևոնն էլ զարմանա, տեսնի խելք քարոզող խելազուրկին,բլբուլ ծաղրող լալիկին:Սողոմոնի համբերություն քեզ Լևոն:

  2. yervant says:

    Պ,Շարմազանով դու ԼՏՊ -ը դատելու համար դեռ շատ Արաքսի ջուր պէտք ես խմել։

  3. Տիգրան says:

    Լեռնային Ղարաբաղը իր բոլոր ինստիտուտներով՝ ընտրված նախագահով, ընտրված Ազգային ժողովով փաստացի անկախ հանրապետություն է
    հա, բա ոնց մանավանդ ընտրված նախագահով, որին երբ ուզեն՝ կհանեն, ոնց որ Քոչարյանին Լեւոնը հանեց ու բերեց իր մոտ վարչապետ…թե ում ենք խաբում ասպես կոչված ԼՂՀ-ով, մենք էլ չգիտենք…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30