Լրահոս
Օրվա լրահոսը

«Ջինսի սերունդը»՝ հայերեն, Խանջյանն ու Պաչյանը՝ վրացերեն

Հունիս 05,2014 14:03

Հայաստանյան գրահրատարակչական ոլորտի առաջատար «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը, որը գրքի միջազգային հեղինակավոր ցուցադրությունների (Ֆրանկֆուրտ, Լոնդոն, Փարիզ եւ այլն) մեծ փորձ ունի, օրերս վերադարձել է Թբիլիսիում կայացած ավանդական դարձած հերթական միջոցառումից եւ հայտնվել «շոկի» մեջ:

s-1

Պարոն Մարտիրոսյանին այս վիճակի է հասցրել այցելուների, հատկապես վրացիների վերաբերմունքը գրքի նկատմամբ: «Առավոտի» հետ զրույցում նա նշեց, որ «Անտարեսի» գերխնդիրն է եղել ներկայացնել հայաստանյան պոլիգրաֆիական որակը, այլ շուկաներից էլ պատվերներ ստանալը: «Թբիլիսիում եղած օրերին կարծես ոչ միայն Վրաստանի, այլեւ աշխարհով մեկ սփռված վրացիներն էին այցելում փառատոնին: Հենց տեղում կնքեցինք պայմանագիր Դաթո Տուրաշվիլիի «Ջինսի սերունդ» վեպի թարգմանության եւ հրատարակման համար: Այս երկը հիմնված է իրական դեպքերի վրա. 1980-ականներին Մոսկվայում վրացի տեռորիստները ցանկացել են ինքնաթիռ առեւանգել՝ ուղղությունը շեղելով դեպի արեւմուտք… Հայ գրողներից էլ Գուրգեն Խանջյանն ու Արամ Պաչյանը կթարգմանվեն վրացերեն ու կհրատարակվեն»,- հայտնեց մեր զրուցակիցը: Պարոն Մարտիրոսյանը հավելեց, որ միջազգային հետազոտությունների տվյալներով՝ միջին վրացին տարվա ընթացքում 19 անգամ ավելի շատ գիրք է գնում, քան հայաստանցին:
Նա ափսոսում է, որ Հայաստանը կորցրել է իր նաեւ հոգեւոր տարածքները, ինչը գալիս է ամեն ինչի հանդեպ հանդուրժող լինելուց:

Պարոն Մարտիրոսյանը Թբիլիսի-Երեւան մայրուղու 35-րդ կմ-ում՝ Մառնեուլիի շրջանում առաջին անգամ էր նկատել, որ մի բենզալցակայանի վերեւում կողք կողքի տեղադրված են Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Վրաստանի դրոշները (լուսանկարում): Ըստ մեր զրուցակցի՝ դա հետաքրքիր մարքեթինգային լուծում է, որովհետեւ տեսնելով քո դրոշը, այդ տեղը համարում ես հարազատ, կարծես մինի դեսպանատուն ու հանգիստ այցելում ես՝ առանց կաշկանդվելու:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հրայր says:

    Ախր էս մարդը հեչ կապ չունի գրականության հետ:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30