Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանն արդեն պաշտոնապես է Նալբանդյանին հրավիրել ԱԺ

Մայիս 30,2014 11:53

Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն այսօր պաշտոնական նամակով դիմել է Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանին՝ առաջարկելով սեղմ ժամկետում գալ խորհրդարան եւ քաղաքական ուժերին պարզաբանումներ ներկայանել Աստանայում տեղի ունեցած համաժողովի, այնտեղ հնչած որոշ մտահոգիչ հայտարարությունների եւ մեր հետագա անելիքների շուրջ։

Հիշեցնենք, որ Նաիրա Զոհրաբյանը երեկ լրագրողներին ասել էր, որ նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ արտգործնախարարության ներկայացուցիչն այդպես էլ չկարողացավ հստակ որևէ հարցի պատասխանել Հայաստանի`Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության ու այդ համատեքստում՝ Լեռնային Ղարաբաղի հետագա ճակատագրի մասով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031