Aravot.am-ի Գորիսի ոստիկանության աղբյուրները նոր տեղեկություններ են հայտնում մայիսի 25-ին Գորիսում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդու՝ Էյներ Խաչատրյանի մասնակցությամբ ծեծկռտուքից:
Մեր աղբյուրի փոխանցմամբ, վեճն ու ծեծկռտուքը Գորիսի քաղաքապետի ընտրությունների հետ է կապված: Երիտասարդները վիճել են քաղաքապետի թեկնածուի շուրջ, ինչը ավարտվել է ծեծկռտուքով:
Մեր աղբյուրի պատմելով, տուժածներից մեկը, որը հավանաբար ամենաշատն էր ծեծվել, միայն այսօր է ներկայացել ոստիկանություն.
«Նա թաքնված էր, եւ դեպքից երեք օր անց է ներկայացել, որ կապտուկներն ու վերքերը անցած լինեն»:
Հիշեցնենք, որ news.am-ի տվյալներով, ծեծից հետո Էյներ Խաչատրյանը «Կուլակ» մականունով հայտնի Գուրգեն Հարությունյանի տղաներին՝ տուժածներ Գոռ եւ Արթուր Հարությունյաններին նստեցրել էր իր մեքենան եւ անհայտ ուղղությամբ տարել:
Իսկ ոստիկանությունը «առեւանգված» երիտասարդներին հայտնաբերել էր երեկ:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, դեպքի մանրամասները ճշտվում են:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ