Բարեկամավանի բնակիչները հայտնեցին, որ մայիսի 23-ի կեսօրից մինչեւ ժամը 18-ը ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի գնդացիրներից կրակ է բացել Բարեկամավան գյուղի պաշտպանական դիրքերի եւ գյուղի վրա:
Ադրբեջանցիները կրակել են սահմանը պաշտպանելու համար հերթափոխի մեկնող զինվորական մեքենայի, բարեկամավանցիներից մեկի «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի վրա: Գնդակներից երկուսը խոցել են Բարեկամավանի նախկին գյուղապետ Հովիկ Ղարաքեշիշյանի առանձնատան տանիքը: Գնդակներից մեկը ծակելով տանիքը եւ տանիքը պահող շինարարական կառուցվածքները, ընկել է տան միջանցք:
Մենք փորձեցինք տեղեկություններ ստանալ Բարեկամավանի գյուղապետ Գարիկ Աբազյանից, սակայն նրա հեռախոսահամարն անհասանելի էր: Զինվորական աղբյուրներից տեղեկացանք, որ հայ սահմանապահները համարժեք պատասխան են տվել, որից հետո ադրբեջանական զինուժը դադարեցրել է կրակը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ