Aravot.am-ը Մայր աթոռի թանգարանների եւ արխիվների տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է մեկնաբանում անգամ այլմոլորակայինին մկրտելու եւ նրա ձեռքը սեղմելու պատրաստ Հռոմի պապի սենսացիոն հայտարարությունը եւ նրա՝ այս հանդուրժողականության համատեքստում, իր այն արտահայտությունը, թե աթեիստ հայը լիարժեք հայ չէ:
«Յուրաքանչյուր հոգեւորական՝ լինի Հռոմի պապ, թե խոնարհ ծառայող, իր կարծիքն ունի, որը ազատորեն կարող է արտահայտել: Հռոմի պապի նման արտահայտությամբ միայն սիրո քարոզչություն պետք է իրականացվի: Մենք որեւէ կերպ չենք կարող այն մեկնաբանել, որովհետեւ մենք էլ իբրեւ հայ եկեղեցական՝ մեր հերթին մեր քարոզչությունն ենք իրականացնում, որպեսզի մարդիկ ապրեն խաղաղության համերաշխության եւ սիրո մեջ, որովհետեւ այդ պատգամը աստվածային է… Մենք նույնպես քարոզում ենք սեր, համերաշխություն, խաղաղություն, բարեհաճություն, նաեւ հավատում ենք, որ աշխարհը Աստծո ստեղծածն է եւ աշխարհի աստվածային արարչագործության թագն ու պսակը մարդն է, որը տիեզերքում միայնակ չէ. Աստված մինչեւ մարդուն ստեղծելը ստեղծեց Անդրանկաց դասին՝ հրեշտակներին, եւ մենք գտնվում ենք այդ ամբողջության մեջ»,-ասաց տեր Ասողիկը:
Իր կարծիքով աթեիստ հայի՝ ո՛չ լիարժեք հայ լինելու շուրջ հայտարարության ո՛չ միանշանակ ընդունվելու մասին էլ հոգեւորականը հետեւյալն ասաց. «Այո, ես ասել եմ՝ ով չի դավանում հայ ժողովրդին ընդհանուր առմամբ բնորոշող արժեքները, նա չի՛ կարող լիարժեք հայ լինել, հետեւաբար եթե աթեիստը ընդունում է մի բան ու մերժում՝ մեկ ուրիշ բան, ուրեմն լիարժեք հայ չի կարող լինել: Լիարժեք հայը նա է, ով իր ողջ էությամբ կրում է մեր ազգային արժեքները եւ ապրում է այդ արժեքներով: Հետեւաբար, ես իմ խոսքից հետ չեմ կանգնում եւ սա իմ համոզմունքն է: Ես այսպես եմ դաստիարակվել եւ այսպես եմ իմ գործը իբրեւ հոգեւորական առաջ տանում, որովհետեւ հայ եկեղեցու առաքելության մեջ ոչ միայն հոգեւոր քարոզչությունն է, այլեւ ազգապահպանությունը: Մենք ազգը, իբրեւ այդպիսին, դիտում ենք աստվածային շնորհ: Այնպես որ՝ ազգի պահպանությունը եւ լիարժեքությունը աստվածային գործ է»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Գրածն ու վերնագիրը բացարձակապես իրար հետ չեն կապակցվում, ավելին` հեթանոսության մասին ոչ մի խոսք չկա գրվածքում: Քիչ էր մնում ընդդիմանայի արդեն հենց վերնագրից, բայց կարդալով հոդվածը` հասկացա, որ այդ մարդու ասածի մեջ լրիվ բոլորովին այլ իմաստ կա: Չի կարելի նման թյուրիմացություններ ստեղծել: Ու դրա նպատակը ո՞րն է: Եթե վերնագրով առաջնորդվելու լինենք, այո՛, ես հեթանոս եմ, եւ եթե դրա համար պիտի համարվեմ ոչ լիարժեք հայ, ապա դրանից միայն ուրախ եմ եւ հպարտ: Հոդվածներ կան, որ չգիտես, թե ինչի համար են գրվում: մեկը` հենց սա:
Հարգելի Տիգրան, տեր Ասողիկը ասել է, որ աթեիստ հայը չի կարող լիարժեք հայ լինել, վերնագրում «աթեիստ»-ի փոխարեն թյուրիմացաբար «հեթանոս» էի գրել, ինչը ուղղվեց, շնորհակալություն, որ նկատել եք: Ինչ վերաբերում է հեթանոսներին, հոգեւորականի խոսքից բխում է, որ իր ասածը նաեւ հեթանոսների վրա է տարածվում, որովհետեւ, ըստ նրա. «…ով չի դավանում հայ ժողովրդին ընդհանուր առմամբ բնորոշող արժեքները, նա չի՛ կարող լիարժեք հայ լինել», եւ «Ես այսպես եմ դաստիարակվել եւ այսպես եմ իմ գործը իբրեւ հոգեւորական առաջ տանում, որովհետեւ հայ եկեղեցու առաքելության մեջ ոչ միայն հոգեւոր քարոզչությունն է, այլեւ ազգապահպանությունը: Մենք ազգը, իբրեւ այդպիսին, դիտում ենք աստվածային շնորհ: Այնպես որ՝ ազգի պահպանությունը եւ լիարժեքությունը աստվածային գործ է»:
Դառնալով Հռոմի պապի հայտարարությանն էլ, հավելեմ, որ այն ինձ համար սենսացիոն է, ձեզ համար՝ գուցե ոչ, որովհետեւ ընկալման խնդիր է: Ի միջիայլոց, ինձանից առաջ լիքը լրատվամիջոցներ (հայաստանյան եւ ոչ հայաստանյան) այդ հայտարարությունը սենսացիոն են համարել: Լավ եղեք, ամենայն բարիք Ձեզ:
Շնորհակալ եմ, Գոհար ջան, բարեմաղթանքի համար: Նույնը` Ձեզ եմ ցանկանում: Աթեիստ հայը կարող է լիարժեք հայ լինել եւ իմ ընկալմամբ հենց աթեիստ հայն է լիարժեք հայ: Սա է իմ համոզմունքը: Թեպետ ես այն չեմ տարածում որեւէ կրոն դավանող հայերի վրա: Դավանում են, թող դավանեն: Չէի ուզենա, բայց հարգում եմ իրնեց ընտրությունը եւ կարծում եմ, որ հարգում եմ ավելի` քան իրենք են հարգում իմը: Ինչ վերաբերվում է հենց կրոնին, ապա կուզենայի, որ եթե կրոն` ապա հայ հեթանոսություն, որի գործող դեմքերը ինձ համար լինելով Սասնա էպոսի հերոսների նման մի բան` հայ են եւ ոչ թե այլազգի ու հայ ազգի հետ ոչ մի կապ չունեցող դեմքեր` ինչպես քրիստոնեության մեջ: Եւ չցանկանալով անիմաստ վեճի մեջ մտնել բոլոր նրանց հետ, ովքեր կպնդեն ու կվառեն դիմացինին, թե որքան ճիշտ ու լավն է քրիստոներությունը եւ այլն, ասեմ, որ մանավանդ 21-րդ դարի մարդը պիտի աթեիստ լինի: Սակայն կրկնեմ` դա յուրաքանչյուրի գործն է եւ դա կա չունի պատմական քրիստոնեական մշակույթի հետ:
«Ինչու չենք կարող լինել աթեիստ» գիրքը կարդացեք այստեղ. https://mashtoz.org/application/ext/source/PDF/Francesco%20Agnoli,%20Inchu%20chenq%20karogh%20linel%20ateist.pdf
«Հետաքննություն Քրիստոնեության մասին» գիրքը կարդացեք այստեղ. https://mashtoz.org/application/ext/source/PDF/Francesco%20Agnoli,%20Hetaqnnutyun%20Qristoneutyan%20masin.pdf
հա, ու մի բան էլ…Հռոմի պապի արտահայտության ի՞նչն էր սենսացիոն…ինչո՞վ այլմոլորակային չէին Ամերիկայի բնիկները, որոնց իսպանացի գաղութարարները քրիստոնեացնում էին: Եւ հետո` ինչու չպետք է մկրտվեն այլմոլորակայինները: Չէ որ ըստ քրիստոնեության` նրանց նույնպես ստեղծած պիտի լինի Աստված, ընդ որում այն նույնը, այն միակը, որը իբր ստեղծել ամեն ինչ…իսկ դուք ասում եք սենսացիոն….
Հետաքրքիր է,որքան գումար պետք է վճարեր այն այլմոլորակայինը, որին կկնքեր բենթլի սամոն: Երևի շաաաաաաաատ: Իսկ եթե ավելի լուրջ անհեթեթություն է հոգևորականի ասածը “աթեիստը չի կարող լիարժեք հայ լինել՛՛:
“Լիարժեք հայը նա է, ով իր ողջ էությամբ կրում է մեր ազգային արժեքները եւ ապրում է այդ արժեքներով”:
Նկատի առնելով որ մեր ազգային արժեքները գոյություն ունէին քրիստոնեությունը “ընդունելուց” շատ շատ առաջ եւ որոնց գոյությունը ուրանում է “տեր” ասողիկը հետեվաբար կարող ենք միանշանակ եզրակացնել որ ԱՍՈՂԻԿԸ ԼԻԱՐԺԵՔ ՀԱՅ ՉԷ:
Ի՞նչ ասել է «լիարժեք» կամ «ոչ լիարժեք» հայ: Ի՞նչ նպատակ ու արդյունք կարող է ունենալ այս ամենը բացի մարդկանց կաստաների դասակարգելուց, ինչպես արվում էր ու մինչև հիմա էլ արվում է Հնդկաստանում: Եթե «միայն սիրո քարոզչություն պետք է իրականացվի», ապա ինչու՞ եք պառակտում առանց այն էլ պառակտված մարդկանց:
Ես անկրոն եմ: Ուրեմն ես «լիարժեք հայ չե՞մ»: Ինչ անհեթեթություն ու վիրավորանք: Սա նույնիսկ վտանգավոր է. աշխարհում մի բուռ հայ մնաց. իրենց էլ կռվցրեք ու պառաքտեք:
Եվս մի ապացույց,որ հայ առաքելական եկեղեցու համար ո՛չ թե հայն է կարևոր,այլ իրենց նեղ-եկեղեցական շահերը: Իսկ Քրիստոսը 1915-ին/Դեր-Զորում բացակա էր.չկար:
Միանում եմ Կարենի, Անահիտի, Վալոդի, Վարազ Սյունու մտքերին: Շատ ճիշտ մտածող հայեր են:
Հարգելի Հայեր,
Ձեզ հետ համաձայն եմ, միայն ավելացնեմ: ինչ հայերը օտար դավանանքը ստիպելով ընդունեցին կորցրին իրեն պետության մեծ մասը ու պառակտվեցին: Նույն պառակտումը այսօր շարունակում են կղերականները ինչպես Ասողիկը-Անցողիկը այնպես էլ մյուսները: Բոլորին հայտնի է, որ ամեն մարդ ըստ իրանց տեսության , հավատում է իր “փրկության” համար և նույնիսկ այդ “խոր” հավատով չես կարող քո ամենամոտ սիրելուն փրկել:
Եթե Ասողիկը իրեն իր սահմանմամբ լիարժեք հայ է համարում, որին կասկածում եմ, թող իր թիմակիցներին խելքի/կարգի հրավիրի և այն գումարները , որոնցով շքեղ մեքենաներ ու առանձնատներ են կառուցում, տրամադրեն այն հայերին կամ հայ ընտանիքներին, ովքեր իրենց օրվա հացը աղբարկեղներում են փնտրում կամ էլ մուրացկանություն անում:
Ուր է մնում Ասեղիկի դավանանքի պատվերները’
1. “Մի դատիր!”
2. “Սիրիր կողքիդ մարդկանց ….”
…….
Եթե մեկը հակառակն է անում ինչ ինքը ուղում է, որ ուրիշները անեն, այդ դեպքում պարզ է, որ այդ անձը խաբեպահ ու շառլատան է( հայերենում լավ խոսք կա :” Սուտ խելառ է ձևացնում,որ վանքի հավերը ուտի”)
Տեր Ասողիկ քահանայի այն արտահայտությանը, թե “աթեիստ հայը լիարժեք հայ չէ”, խոսում է նրա խիստ սահմանափակ մտածելակերպի մասին, որը քրիստոնեության առաքելական ճյուղի թողած ավերիչ ազդեցության հետևանք է:
Իր արտահայտած մտքերից զգացվում է, որ նրա հոգու խորքում, գենային հիշողության մեջ պահպանվել է ազգապահպանության ոգին, որը գալիս է ազգապաշտ` հեթանոս լինելուց, ինչու ոչ` այդ ոգին գալիս է նաև բարբարոս քրիստոնյաների կողմից քանդած տաճարներից մնացած մեհյաններից, որոնց վրա կառուցել են եկեղեցիներ:
Ուղղակի իրեն պետք է հասկացնել, որ հայ առաքելական եկեղեցին շատ հեռու է իսկական հայ հոգևոր արժեքներն ու հայապահպանության կրողը լինելուց: Քրիստոնեությունն, իր կեղծ բարեպաշտությամբ, դանդաղորեն ու հետևողականորեն տանում է մեր ազգը, մեր հայրենիքը բարոյապես ու ֆիզիկապես լիակատար ոչնչացման:
Ինչո՞ւ ազգովին մենք դարձանք անհաշտ,
Այդ Դո՛ւ արեցիր, ո՛վ կեղծ բարեպաշտ,
Շեղեցիր Դու մեզ ճշմարիտ ուղուց,
Երկիրս դարձրիր փոքրիկ, տկար խուց:
Հանցագործությո՞ւն ասեմ, թե՞ նենգ դավ,
Մեր ազգի գլխին բերեցիր մեծ ցավ,
Քեզ պաշտելով` մենք կորցրինք հայրենիք,
Մեծ եղեռն տեսանք, աղետ ու չարիք:
Ի՞նչ ես կպել մեզ` տզրուկի նման,
Չես թողնում` ապրենք հաշտ ու միաբան,
Հեռացի՛ր մեզնից, չքվի՛ր դու անհետ,
Վայրագ ցեղերին վերցրո՛ւ, տա՛ր քեզ հետ:
Իսկ մենք` ազգովին, եկե՛ք, ուշքի գանք,
Այս բարեպաշտից թողնենք, հեռանանք,
Կրկին կդառնանք մենք ոգով արի,
Չենք թողնի մեր հողն օտարին գերի:
Կզգանք` ովքեր են եղել մեր նախնիք,
Ու մենք ինչու ենք կորցրել հայրենիք,
Կհետևենք մեր նախնյաց խորհրդին,
Մենք կվայելենք մեր երկիրն անգին:
Կհասկանանք մեր նախնյաց արժեքը,
Ճիշտ ձև կստանա հայի մեր վարքը,
Թե չէ մեր երկրի կորստյան ցավը
Մեզ միշտ կտանջի, չի փրկի մահը:
Ա.Ա. /Արուսյակ Այվազյան/
Բարև բոլոր հայերին անկախ դավանանքից։Ես կարծում եմ որ չի կարելի տեսակաորել ստորադասել մարդկանց և մանավանդ ինքդ քո ազգին։Նման ելույթը խոսում է այն մասին որ մարդ կարող է ուրանալ իր ծնողներին կամ իր ազգին որը որպես երևույթ նույնն է։Նա երբ որ դարձավ կղերական այդ պահից նա ուրացավ իր ծնողներից իրեն տրված անունը։և վերջում կուզեմ այդ մարդուն խորհուրդ տալ ուտելուց առաջ հացը բերանը դնելուց մի պահ մտածի արդյոք նա վաստակել է այն, մի անգամ իր մեջքը քրտնել է աշխատելով? միայն անկեղծ….նոր հետո եժան կերպով սորտավորի իր ծնողներին։Ես գիտեմ որ սկզբից եղել է մեր ազգը նոր հետո եկել է քրիստոնեությունը հետևաբար կա այսպիսի արտահայտություն ՀԱՅ քրիստոնեա,որոնց ես վերաբերվում եմ շատ նորմալ ինչպես իմ բոլոր հայրենակիցներին։Փառք մեր հայ ժողովրդին։Մեծ սիրով Նորայր Քարտաշյան։
Իմ համեստ կարծիքով՝ Հայը ինքն իրեն Հայ համարողն է, անկախ հավատաից կամ դրա տեսակից: Իսկ քրիստոնեությունը վերազգային, կոսմոպոլիտ ուսմունք է, ուստի եւ այն պարտադրանք կամ պայման չի կարող հանդիսանալ որեւէ ազգի համար: Եթե եկեղեցին ցանկանում է ավելի շատ կողմնակիցներ ու ազդեցություն ունենալ, ապա պիտի իր ԺՈՂՈՎՐԴԻՆ ՀԱՐԳԻ ՈՒ ԾԱՌԱՅԻ առաջին հերթին, եւ ոչ միշտ իշխանաորներին՝ անկախ նրանց բարոյական ցենզից:
Սա Տէր Ասողիկի անձնական կարծիքն է որ 100% սխալ կարծիք է, բոլոր Հայերը Հայ են, կապ չունի ինչ հարանւանութեան կը պատկանին, Տէր Ասողիկի նման հոգեւորականները այսպիսի հրապարակումներով մեր եկեղեցուոյ դէմ են հանում ու պարակտում մեր ժողովուրդը։ Տէր Ասողիկը Հայ եկեղեցու ներկայացուցիչը չէ որ այսպիսի հայտարարութիւններ անէ եկեղեցուոյ անունով։