Արդեն տեղեկացրել ենք, որ ոստիկանությունը noputinizm ակցիայի երկու մասնակիցների՝ Արմեն Ուլիխանյանին եւ Վարուժան Տրիբունյանին, ինչպես ակցիայի նախաձեռնողներից ԱԻՄ առաջնորդն էր ասել՝բերման են ենթարկել:
Aravot.am-ին ոստիկանության լրատվականից հայտնեցին, որ այս պահին կազմվում է
վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն, ըստ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքի 182 հոդվածի: Ոստիկանությունից հայտնեցին, որ ակտիվիստներին ոչ թե բերման են ենթարկել, այլ ընդամենը բերել են բաժին, արձանագրությունը կազմելուց հետո, նրանց ազատ կթողեն:
Հիշեցնենք, որ երթի մասնակիցները դեսպան Իվան Վոլինկին «persona non grata» հայտարարեցին ՌԴ դեսպանատան մոտ: Ակցիայի նպատակն է, ինչպես մասնակիցներն են ասում՝ ընդդեմ Կրեմլի հակամարդկային եւ օկուպանտ քաղաքականությանը, Մաքսային միությանը Հայաստանի բռնակցմանը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ