Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը հերքում է շրջանառվող լուրերը, թե այսօր Վերնիսաժի մոտ տեղի ունեցած կրակոցների մասնակիցներից մեկը նրա փեսան էր՝ նախագահի աշխատակազմի աշխատակից Գառնիկ Առաքելյանը:
«Դեպքի ժամին փեսաս եղել է մեր տանը՝ իմ թոռնիկի ու աղջկա հետ: Նա այդ դեպքին չէր կարող մասնակցել: Զարմացած եմ, որ նրա անունը կապել են կատարված դեպքի հետ: Հետաքննական մարմինները կպարզեն հանցագործություն կատարողներին եւ դրանից հետո գոնե նման լուրեր տարածողները պետք է ներողություն խնդրեն փեսայիցս»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց պարոն Մանուկյանը:
Հիշեցնենք, որ Վերնիսաժի մոտ տեղի ունեցած կրակոցներին պարոն Մանուկյանի փեսայի մասնակցության մասին լուրը տարածել էր operativ.am-ը:
Հիշեցնենք նաեւ, որ Գառնիկ Առաքելյանը երգչուհի Լուսինայի ամուսինն է:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ