«Եթե մարդը բանտարկվում է իր գաղափարի, հասարակարգը, քաղաքական իրավիճակը չընդունելու, ստրկացման ծրագրի դեմ կանգնելու համար, ուրեմն հաստատապես քաղբանտարկյալ է»,- նկատի ունենալով անազատության մեջ գտնվող ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին եւ Շանթ Հարությունյանին՝ ասաց ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը:
Նրա խոսքով, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանից էլ իշխանությունները վրեժխնդիր են լինում. «Հիմա թե վրեժխնդրությունն ինչ ենթատեքստ ունի, չեմ կարող ասել, բայց վստահաբար կարող եմ հաստատել, որ նրան քաղաքական հալածանքի են ենթարկում: Վոլոդյա Ավետիսյանը, Շանթ Հարությունյանը մեր ընկերներն են, որոնք պայքարում են հայ ժողովրդի շահերի համար»:
Հիշեցնենք որ ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն ասել էր , որ ՀԱԿ-ի համար Վոլոդյա Ավետիսյանը եւ Շանթ Հարությունյանը դեռ քաղբանտարկյալ չեն ու դեռ պետք է հետաքննել` պարզելու, ինչքանով են նրանք համապատասխանում Եվրոպայի խորհրդի քաղբանտարկյալի չափանիշներին:
Պարոն Սարգսյանից հետաքրքրվեցինք` ինչով է բացատրում քաղբանտարկյալների ազատ արձակման համար պայքարող ՀԱԿ –ի կասկածները ` Վոլոդյա Ավետիսյանի եւ Շանթ Հարությունյանի քաղբանտարկյալ լինելու հարցում, ազատամարտիկը ծիծաղեց. «Չգիտեմ` ինչ ռեւերանսներ են անում, մեր պետությունը տուժում է այս ապօրինիների ձեռքում, որ շիտակ չենք խոսում, ուղտին նստած կուզեկուզ ենք անում, դրա համար ենք այս օրին: Եվրոպական չափանիշները Կոնչիտաներն են , եթե Լեւոն Զուրաբյանին կամ որեւէ մեկին նման չափանիշներ են պետք, խնդիր չկա, թող հասնեն այդ չափանիշներով ստուգելուն… էդ ինչ արեց Շանթը, որ Սերժ Սարգսյանի ազգ ու տակով ընկած ման են գալիս, թե ոնց պահեն էնտեղ: Չափանիշը սա է, եթե մարդը իր քաղաքական հայացքների, այս ստրկացման համակարգը չհանդուրժելու համար ասում է` ոչ այս պետությանը ու հայտնվում է բանտում, ուրեմն քաղբանտարկյալ է»:
Կարդացեք նաև
Պարոն Սարգսյանն ասաց նաեւ, որ առաջիկայում նախաձեռնել են ստեղծել առաջին գիծ եւ Հայաստանի ապագայով բոլոր մտահոգները պարտավոր են ընդգրկվել. «Պետք է հասնենք առաջին գծի համախմբմանը ու կարճ ժամանակում կարգավորենք մեր երկրի հարցը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Շանթը պայքարում էր նաև ԵՎրոպական չափանիշների համար,էնպես,որ Լյովիկը էդ չափանիշներին չի համապատասխանում,իսկ կոնչիտաներին հանգիստ թողեք,նրանցից և այստեղ շատ կան,և ռուսաստանում