ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի հայտարարությունը մեծ աղմուկ բարձրացրեց` հիմնականում մեկնաբանվելով, որ դեսպանը իրավունք չունի միջամտել երկրի ներքին գործերին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Քաղաքացիական գիտակցություն» հ/կ ղեկավար Նարեկ Սամսոնյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի դիվանագիտական անցյալին` մի դրվագի վրա ուշադրություն հրավիրեց. «Վրաստանից Վոլինկինին 2008-ին վռնդեցին` պետության ներքին գործերին միջամտելու համար: Նույնիսկ նրա մասին ասում էին, թե հեղաշրջում է կազմակերպում, դրա համար նրան Վրաստանից դուրս վռնդեցին: Մինչ այդ, Սաակաշվիլին նրան ժամանակ էր տվել դադարեցնել պետության ներքին գործերին միջամտելը: Այսօր այդ դեսպանն ուզում է չեզոքացնել Հայաստանի այն հ/կ-ներին, որոնք այսօր ունեն ինքնիշխանության գիտակցություն»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Տիկին Տաթեւ:
ի՞նչ աղմուկի մասին է գնում խոսքը, այն էլ ՄԵԾ:
Դուք ձեր համար “աղմկում” եք, Դուք ձեր աղմուկը լսում:
🙂