Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետին «Հավիկ» ներկայացրած «Արմենիա» TV-ի լրագրողն ու մոնտաժողն ազատվել են աշխատանքից

Մայիս 05,2014 13:38

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի անունը Հավիկ գրելու եւ եթեր հեռարձակելու պատճառով «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի միանգամից երկու աշխատակից է աշխատանքից ազատվել` նյութի հեղինակ լրագրողն ու ռեպորտաժը մոնտաժողը:

Լրատվականի ղեկավար Գագիկ Մկրտչյանը Aravot.am-ին ասաց, որ կատարվածին քաղաքական ենթատեքստ պետք չէ տալ. «Եղել է ընդամենը վրիպակ, ոչ մի դիտավորություն չի եղել, մեղավորներն արդեն աշխատանքից ազատվել են»:
Մեր հարցին՝ կատարվածի վերաբերյալ վարչապետի կողմից նկատողություն ստացե՞լ եք, ասաց` ոչ: Մեր հարցին, իսկ հնարավո՞ր է Հովիկի փոխարեն տիտրերում Հավիկ գրելը հեռուստաընկերության որեւէ աշխատակցի վերաբերմունքն էր վարչապետի նկատմամբ, պարոն Մկրտչյանն ասաց. «Բացարձակ, ամբողջ խնդիրն այն է, որ նույն լրագրողն ու մոնտաժողն են եղել, որոնք միշտ լուսաբանել ու մոնտաժել են Ազգային ժողովի նյութերը, իսկապես վրիպակ է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Էդգար says:

    Հիմա շատ կարևոր մի հարց է առաջ գալիս մեր իրականության մեջ շատ օրհասական…
    Եթե իրոք վրիպակ է եղել,ինչու եք աշխատանքից ազատել երկու անձնավորության,որ տուն էին պահում?
    Եթե վրիպակ չի եղել ու դիտավորությամբ է կատարվել,բա Գագիկ Մկրտչյանին ինչու չեք ազատում աշխատանքից?
    Ամեն տեղ,ամեն բնագավառում ,միշտ ամենացածր դիրքում գտնվող աշխատակիցն է մեղավոր դուրս գալիս,էսա էսօրվա Հայաստանի զզվելի իրականությունը ՝ <>
    Ամոթ «Արմենիա» հեռուստաընկերությանը…

  2. armen says:

    «Արմենիա»֊ում Սերժի պես փտած մտածելակերպով մարդիկ են աշխատում․․․

  3. susan says:

    երևի պիտի գրեին մկնիկ աբրահամյան, որ գործից չհանեին. մարդ են, սխալվել են.

  4. Նվարդ (ԵՊՀ) says:

    Ինչու որևէ բարձրաստիճան պաշտոնյա ժողովրդի հանդեպ թույլ տված իր ամենօրա ,,վրիպակի,, համար` եթե չասենք հանցանքի, չի ազատվում աշխատանքից կամ նկատողության արժանանում…
    Ինչպես օրինակ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ում պաշտոնավարման ընթացքում թալանվել է գիտական գրադարանը, յուրացվել` տասնյակ միլիոնների հասնող ուսանողական վարձավճարները, հարյուրավոր աշխատակիցներն ապօրինաբար զրկվել են աշխատանքից և այդ անձը շարունակում է առոք-փառոք վայելել ,,փափուկ,, աթոռի անսահման բերկրանքը…

  5. Spartak says:

    Ես էլ եմ համոզված, որ վրիպակ է:Էդգարը ճիշտ է ասում, Մկրտչյանն էլ պիտի պատասխան տա:Այնքան ի միջի այլոց են մոտենում գործին, որ մարդիկ փաստի առաջ են կանգնում:Պարոն Աբրահամյանին մնում է մի լավ ժեստ անել ու մարդկանց հացից չկտրել:Մեծահոգի է վարչապետը:

  6. Ես կարծում եմ որ դա վրիպակ է եղել ու քանի որ եթերի հետ գործ ունենալու դասական կանոնները <> հեռուստաընկերությունում չեն գործում,վրիպակը հայտնվել է եթերում,ինչը նախա-եթերային հսկողություն իրականացնելու պարագայում ուղակի կբացառվեր:Սխալվել կարող է մեզա-նից յուրաքանչյուրը,չի սխալվում նա,ով ոչինչ չի անում,բայց այն որ սխալը հայտնվել է եթերում այն-քան էլ լրագրողի ու առավել եվս մոնտաժողի մեղքը չե,կամ ավելի ճիշտ միայն նրանց մեղքը չե…
    Գոնե մի հատ,,,կներեք,մի հոգի խմբագիր չկար՞…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031