Երեկ «Դալան արթ-ցուցասրահում» տեղի ունեցավ նկարչուհի Արմենուհի Մարտիրոսյանի «Ժխտում – Օ» խորագրով անհատական ցուցահանդեսի բացումը: Նրա ուրույն ոճով առանձնացող ինքնատիպ նկարները անտարբեր չեն թողնում ոչ մի արվեստասերի:
Նկարչուհին իր խնդիրը համարում է անսահմանությունը, որտեղ ժխտում է մարդու ստեղծած օրենքներն ու թափանցում Աստծո օրենքների մեջ: Արմենուհին նշում է, որ գործում և ստեղծագործում է անկախ նյութից:
«Նկարչությունը պահի կանգ չէ, այլ՝ դինամիկա, որի միջոցով ես անվերջ ճամփորդում եմ. ազատված երևույթի ակնթարթ»,- այսպես է բնութագրում նկարչուհին իր արվեստը:
Ցուցահանդեսը բաց է առաջիկա երկու շաբաթների ընթացքում, մուտքն ազատ է բոլորի համար:
Լիլիթ ՇԱՐԲԱԹՅԱՆ