Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ էին Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք երկիրը լքել Հովիկ Աբրահամյանն  ու Երվանդ Զախարյանը   

Մայիս 03,2014 14:52

Այսօր Aravot.am-ը Գյումրու ՀԱԿ կառույցի պատասխանատու Մուրադ Գրիգորյանից հետաքրքրվեց, թե ինչ  տեղ ու դիրք են ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման օրոք ներկայիս  նորընտիր վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու  Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Մեր այն դիտարկմանը նրանք էլ են  եղել չէ՞ Լևոն Տեր-Պետրոսյանի կադրերից,  ինչպես և ներկայիս իշխանավորներից շատերը, պարոն Գրիգորյանն ասաց. «Նրանք չէին կարող կադր լինել, որովհետև արժեք ու արժանիք չունեին: Էդ տարիներին ամեն մեկը իր անկյունում, իրեն բաժին հասած աշխատատեղում` գործարանում,  դպրոցում իր սև գործն է արել.  հարմարվելով, սողալով, դողալով, մնալով ու հաճոյանալով , շողոքորթելով,  ժամանակին համընթաց գունափոխվելով, ամեն մի հաջորդ  իշխանության մեջ իր դիրքը պահելով… Իսկ  Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք նրանք տարբեր տարիների, տարբեր  պատճառներով բացակայում էին երկրից, իսկ թե ինչու,  բոլորից  լավ իրենք կարող են ասել»:

Մեր հարցադրմանը`  նրանք  ինքնակա՞մ էին լքում Հայաստանը,  թե՞ խնդիրներ ունեին իրավապահ համակարգի հետ,  մեր զրուցակիցը, չցանկանալով մանրամասնել, կարճ- կոնկրետ պատասխանեց. «Ճիշտ կանեք իրենց հարցնենք, միգուցե Երվանդ Զախարյանն ու  Հովիկ Աբրահամյանը  ձեզ պատմեն, թե ինչու Հայաստան վերադարձան 1998 թվականի հեղաշրջման ժամանակահատվածում:  Իսկ  ինչ վերաբերում է Գալուստ Սահակյանին,  ասեմ, որ ես իրեն հաճախակի եմ ՀՀՇ- ում տեսել երջանկահիշատակ Էդուարդ  Եգորյանի հետ»:

Հիշեցնենք, որ  Հովիկ Աբրահամյանն ու Երվանդ Զախարյանը բավական պատասխանատու պաշտոններ էին զբաղեցնում  ՀՀ առաջին նախագահի կառավարման օրոք. Հովիկ Աբրահամյանը Արտաշատի գինու գործարանի տնօրենն էր, իսկ Երվանդ Զախարյանը Էներգետիկայի փոխնախարարն էր:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. David says:

    Այն, որ աշխարհում սողուններն են շատ,
    Ես չեմ զարմանում,
    Այն, որ չուչելն էլ հրաշք լոտոյով,
    Որոշ ժամանակ համարվել է ազգ,
    Ես չեմ զարմանում,
    Որ վամպիր ցեղն էլ հիբրիդ զնդանում,
    Բթության ուժով դեռ խաղում է մարդ,
    Ես չեմ զարմանում,
    Երբ կույր բութ չուչելն է մի տեղ դառնում ցեղի առաջնորդ,
    Ես չեմ զարմանում,
    Ես զայրանում եմ, որ դանդաղում է,շատ է դանդաղում…
    Ճիշտն ընկնի իր ճիշտ տեղը,
    Մարգից քաղվի չար բաղեղը:

  2. Պիոներ says:

    Նունե ջան եթե այս պռովոկացիոն վերնագիրը չդնեիր այս անհետաքրքիր հարցազրույցտ հարյուր հոգի ել չէր կարդա…Մուրադը բան է ուզու ասել,բայց կիսատ-պռատ է ասում ու նամիոկներով…իրենց հարցրել ենք Մուրադ,բայց բան չասեցին….դու հետաքրքիր բան գիտես,ա՛սա:Մեկել կառաջարկեմ անտուռաժտ փոխես՝հետեվիտ պատը շատ փնթի է նայվում:

  3. Gugo says:

    Ըբը որ դու ըդկան արժեք ունիս ընչի ես էդ ողբերգալից սենյակում նստել ու այդ աշակերտական սեղանի շուրջ:ըդոր մասին մտածե ու բան ունիս սելու պարղ ըսա:Եգորյանտել ամենահայտնի կեղծարարներից մեկն էր ՀՀՇ:ես ել կսել Գալուստը ումից է սկան բան սորվել:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031