Գյումրիի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ հենց նոր մահացավ Ամասիայի տարածաշրջանի Ալվար գյուղի 53-ամյա գյուղապետ Արտավազդ Մկրտչյանը: Ինչպես տեղեկացրել ենք, նա երեկ դանակահարել էր կնոջն ու հարսին, այնուհետ իր «Ինֆինիտի» մակնիշի մեքենայով Ամասիա ուղևորվելու ճանապարհին ձորն էր գլորվել: Նրա մեքենան հրկիզվել էր, 97 տոկոսով այրվել է նաև գյուղապետի մարմինը: Մայրաքաղաքից ժամանած բժիշկները նրան ապրելու հույս չէին տվել:
Հիշեցնենք նաև, որ ըստ ոստիկանության տվյալների, գյուղապետի մոտ վերջին 15 օրվա ընթացքում հոգեկան շեղումներ են նկատվել:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ news.am-ի
Կարդացեք նաև