Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի ամենաուժեղ ու հավատարիմ կադրն է». Գառնիկ Իսագուլյան

Ապրիլ 30,2014 22:55

«Իրենք շատ լավ գիտեին, որ միեւնույնն է ԱԺ նախագահ դառնալու է հանրապետական  թեկնածուն, դրա դեմ պայքարելու կամ կողմ չքվեարկելու իմաստը ո՞րն է »,- այսպես է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը բացատրում Գալուստ Սահակյանին կողմ քվեարկելու ոչ իշխանական ուժերի քայլը:

Նրա խոսքով, անիմաստ էր նաեւ ՀՅԴ-ի ու ՀԱԿ-ի բոյկոտը. «Ստացվում է դեմ ենք հանուն ինչի: Մեկնաբանությունները, թե ԲՀԿ-ն կողմ քվեարկելով դարձավ իշխանական, լքեց քառյակը, չէ, ընկերներ նման խնդիր չկա»:

Մեր հարցին, թե ԱԺ ՀՀԿ թեկնածուի օգտին քվեարկելը արդյո՞ք չի նշանակում, որ ոչ իշխանական ուժեր չկան, ասաց. «Նորմալ ընտրություն է գնում, չեն առաջադրել իրենց թեկնածուին: ԱԺ նախագահը պետք է ընտրվի, որ բոյկոտեին, դա ինչ պետք է նշանակեր»:

Մեր հարցին, թե ինչո՞ւ քառյակը միասնական թեկնածու չառաջադրեց, պարոն Իսագուլյանն ասաց. «Նախ մեխանիզմն է աշխատում, որ մեծամասնությունն է առաջադրում ԱԺ նախագահի թեկնածուին: Մեծամասնությունը պատկանում է ՀՀԿ-ին եւ ՀՀԿ-ն առաջադրել է իր թեկնածուին, մնացած պատգամավորներն էլ քվեարկել են եւ սրա մեջ ենթատեքստ տեսնել պետք չէ»:

Նոր կառավարությանն անդրադառնալով՝ պարոն Իսագուլյանն ասաց, որ նոր վարչապետին 100 օր պետք է տալ. «Շանս տանք էս մարդուն, որ կարողանա ցույց տալ՝  փոփոխությունների հնարավորություն կա՞,  երբ մարդը  շահագրգռված է ու ունի ծրագիր իրականացնելու, թե՞  ձեւավորված մեխանիզմը որեւէ մեկին թույլ չի տա, որ ինքը գործունեություն ծավալի, տնտեսություն զարգացնի, սոցիալական վիճակը բարելավի եւ հարկավոր է ամբողջ համակարգը փոխել եւ որ փաստվի, որ ոչ թե անձերն են մեղավոր, այլ համակարգը իր ամբողջ բուրգով՝ վերից վար, եւ այդ բուրգը պետք է ամբողջությամբ փոխվի»:

Մեկնաբանություն անողներին, թե կառավարության մեջ հայտնվեցին ՀՀ երկրորդ նախագահի կադրերը, պարոն Իսագուլյանը հիշեցրեց. «Բոլորը պետք է իմանան մի բան: Ռոբերտ Քոչարյանի ամենամեծ, ամենաուժեղ ու հավատարիմ կադրը Սերժ Սարգսյանն է, Հովիկ Աբրահամյանն է: Հիմա ի՞նչ անենք, եթե մարդիկ վերանշանակվել են ու Հանրապետական կուսակցության անդամներ են, ասել էս ինչի մարդն է, էն ինչի մարդն է, չեմ կարծում, որ որեւէ մեկը խորհրդակցել է Ռոբերտ Քոչարյանի հետ ու նրանից ստացել դոբրոն դրանց նախարար նշանակելու: Նախ եւ առաջ`բոլորը, սկսած Սերժ Սարգսյանից, Լեւոն Տեր-Պետրոսյանի կադրերն են»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Aram says:

    Բոլորը Լ. Տեր-պետրոսյանի կադրերն են, բայց մոռացել ոք, որ Ս. Սարգսյանը ՊՆ կամ ՆԳ նախարար էր, Ռ. Քոչարյանը Լիսկայի կարգավիճակում էր: Թե ով ում կադրն է, վիճելի հարց է:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930