Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արթուր Սաքունցը՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանին. «Թող իրերը վերցնի, գնա մեր երկրից»

Ապրիլ 28,2014 18:19

«Պերսոնա նոն գրադա, թող իրերը վերցնի, գնա մեր երկրից»,- այսօր Ազատության հրապարակում ընդդեմ Մաքսային միության՝ այդպես էլ չկայացած երթին  մասնակցելու եկած ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը այսպես արտահայտվեց ՀՀ-ում ՌԴ դեսպանի հայտարարության վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանը հայտարարել էր, թե «ռուսական կողմը կխափանի իր բարեկամական երկրների ներքին գործերին «մեր մտքերին ու սրտերին խորթ գաղափարներ ներդնելու պատրվակով» կատարվող ցանկացած ագրեսիվ միջամտություն»:

Արթուր Սաքունցը պնդեց, թե ՌԴ-ում պետք է հասկանան հետևյալը. «Եթե դեսպանը մտածում է, որ Էդիկ Նալբանդյանը և Սերժ Սարգսյանը չեն կարող իրեն հակադարձել, ապա թող հասկանա, որ կան քաղաքացիներ, որ հակադարձում են: ՌԴ-ն ֆաշիստական համակարգ է և դեսպանը՝ որպես ֆաշիստական համակարգի ներկայացուցիչ, առավել ևս ոչ մի բան չունի անելու այստեղ»:

Aravot.am-ի հարցին՝ ռուսական կողմից հնչող այսպիսի հայտարարությունները ինչի՞ արդյունք են, պարոն Սաքունցը պատասխանեց. «ՀՀ իշխանությունները որևէ կերպ այդ հայտարարությանը չարձագանքեցին: Ըստ էության ՀՀ-ն ղեկավարվում է ոչ թե Բաղրամյան 26-ից, կամ կառավարությունից, այլ ՌԴ դեսպանի կողմից: Դեսպանի հայտարարությունը ցուցում էր ՀՀ իշխանություններին, թե ինչ պիտի անել այն ակտիվիստների, քաղաքական շարժումների նկատմամբ, որ կփորձեն  ապակայունացնել իրավիճակը: ՀՀ էլիտան չի արտահայտում ՀՀ քաղաքացու շահերը, հակառակ դեպքում նոր նշանակումները կընդունեին բացականչություններով: Այն, որ քաղաքական էլիտան ունի Հայաստանը, պուտինյան տիրապետությանն և Կրեմլին հանձնելու նպատակ, դա ևս փաստ է»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hayk says:

    “…………ակտիվիստների, քաղաքական շարժումների նկատմամբ, որ կփորձեն ապակայունացնել իրավիճակը”————- Իսկ քեզ ու քո տերերին «վիզ» պետք ա, որ անհապաղ ապակայունացվի իրավիճակը Հայաստանում????? Նույնիսկ չերազես—նայիր, թե կողքդ քանի մարդ է կանգնած: Դուք ծիծաղելի եք, պ. սաքունց.

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930