Ինչպես հայտնի է , երեկ ժամը 22.00-ի սահմաններում Գյումրու Բուլվարային թաղամասում գտնվող «Շիրակ Ջրմուղկոյուղի» ՓԲԸ շենքի դիմաց հնչել էին կրակոցներ, որի պատճառով հրազենային վնասվածքներ էր ստացել տաքսու վարորդ, 27-ամյա Արտակ Մարատի Անդրեասյանը: Նրան տեղափոխել էին Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ և վիրահատել էին:
Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը քիչ առաջ Aravot.am-ին տեղեկացրեց, որ հիվանդի կյանքին վտանգ չի սպառնում, ներքին օրգանները վնասված չէ, այլ վիրահատել են մեջքի հատվածը, ավելի կոնկրետ թիակը: Թե ով է եղել վերջինս կրակողը, ոստիկանությունը դեռ չի հրապարակում, մեզ փոխանցեցին, որ մանրամասները դեռ ճշտվում են: Սակայն մեզ հաջողվեց պարզել, որ ոստիկանությունը կասկածում է Գյումրու քաղաքապետարանի նախկին պաշտոնյա Հրաչիկ Խաչատրյանի ազգականներից մեկին, որը բավական ակտիվ շփման մեջ է եղել Արտակ Անդրեասյանի հետ:
Նշենք, որ Հրաչիկ Խաչատրյանը Վարդան Ղուկասյանի օրոք զբաղեցնում էր Գյումրու քաղաքապետարանի սպորտի բաժնի պետի պաշտոնը, նա ժամանակին Ղուկասյանի ամենամոտ ընկերներից էր (այժմ, ըստ որոշ տեղեկությունների, նրանց միջև շփում չկա) , որին անգամ 99 տարի ժամկետով հանձնվեց «Տեքստիլ» մարզամշակութային ակումբը:
Բուլվարային թաղամասի բարձրահարկ շենքի բնակիչները կրակոցները չէին լսել` պատճառաբանելով, որ իրենք բավական հեռու են բնակվում «Շիրակ Ջրմուղկոյուղու» շենքից: Նշենք նաև, որ Բուլվարայինը Գյումրու աղքատիկ թաղամասերից մեկն է համարվում:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Հրաչիկ Խաչատրյանը ազգակցական կապ ունի սամվել բալասանյանի հետ՝մոր կողմից, Հրաչիկի աղջիկը աշխատում է քաղաքապետարանում, դա էլ գրեիք,
Երբ են մեր քաղաքում լռելու կրակոցները:
ասենք թե գրեցին,հետո?դու վրթոիտ ու հրաչիկի սերտ կապերի մասին պատմի,թե ինչպես էր վերջինս վարդանիկի ու իրա անհաջող տղու համար ամեն ինչի գնում: