Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ի գրասենյակ դաշույններով մտած Օհանյանը ազատվեց քրեական պատասխանատվությունից

Ապրիլ 22,2014 14:43

Անցյալ տարվա նոյեմբերի մեկին ՀԱԿ գրասենյակ դաշույններով մտած, Սպիտակի քաղխորհրդի նախկին նախագահ Արթուր Օհանյանի նկատմամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանը կայացրեց որոշում, որի եզրափակիչ մասը հրապարակվեց քիչ առաջ:

Ըստ այդ որոշման՝ անմեղսունակության վիճակում կատարված արարքի համար ազատել Օհանյանին քրեական պատասխանատվությունից, նրա նկատմամբ կիրառել հարկադրական բուժում՝ հոգեբուժական ընդհանուր վերահսկողության բաժանմունքում:

Ա.Օհանյանի ներկայացուցիչը՝ Լիաննա Օհանյանը խնդրել էր, որպեսզի հոր բուժումը շարունակվի տան պայմաններում, քանի որ տարիներ շարունակ տեղյակ է նրա վիճակից:

Իսկ պաշտպանը՝ Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Անահիտ Եսայանը, դատարանին ներկայացրել էր բժշկական տեղեկանք այն մասին, որ Ա.Օհանյանը երկրորդ կարգի հաշմանդամ է:

Ըստ դատախազ Հակոբ Մելքոնյանի զեկույցի էլ, Ա. Օհանյանը տառապում է օրգանական զառանցական հիվանդությամբ, ունի հիվանդագին ապրումներ,լ սողական ցնորքներ:

Ի դեպ, Օհանյանի դանակները փորձագետները սառը զենք չեն համարել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930