Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսաց լեզվի կրողներին»

Ապրիլ 22,2014 13:31

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է «ռուսաց լեզվի կրողներին» պարզեցված կարգով քաղաքացիություն տալու մասին օրենքը: Ըստ օրենքի՝ քաղաքացիություն կստանան այն ռուսալեզուները, որոնք կամ որոնց նախնիները ապրել են Ռուսաստանյան կայսրության, ԽՍՀՄ կամ ժամանակակից Ռուսաստանում:

Պարզ է, որ այս պահին դա արվում է Արեւելյան Ուկրաինայի (Պուտինի եզրաբանությամբ` «Մալոռոսիայի») տարածքում ապրող այն մարդկանց համար, որոնք կարող են լինել ռուս, ուկրաինացի կամ որեւէ այլ ազգության (նաեւ հայ) եւ «ռուսաց լեզվի կրողներն են»:

Դա հնարավորություն կտա Ռուսաստանի իշխանությանը մարդկանց զանգվածաբար դարձնել ՌԴ քաղաքացի, եւ ցանկացած միջադեպի կամ անգամ հատուկ սարքած սադրանքի դեպքում հայտարարել, որ անհրաժեշտություն առաջացավ պաշտպանելու սեփական քաղաքացիների անվտանգությունը:

Ինչպե՞ս չհիշես, որ 1938 թվականին Ավստրիան, որը, բնականաբար, բաղկացած էր «գերմաներենի կրողներից», բռնակցվել էր Գերմանիային` ի դեպ, արեւմտյան տերությունների լիակատար թողտվությամբ:

Բայց Պուտինի այս նախաձեռնությունը կարող է տարածվել է նաեւ այլ երկրների, այդ թվում նաեւ Հայաստանի վրա: Օրինակ՝ ես, անհամեստորեն ասած, տիրապետում եմ ռուսերենին ավելի լավ, քան ռուսների մեծ մասը եւ այսպիսով կարող եմ համարվել «ռուսաց լեզվի կրող»: Հետեւաբար, ի՞նձ էլ, առանց ավելորդ ձեւականությունների, կարող են տալ Ռուսաստանի քաղաքացիություն:

Իմ դեպքում խնդիրը զուտ տեսական է, որովհետեւ որեւէ այլ քաղաքացիություն, բացի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, ինձ պետք չէ: Բայց Հայաստանում կան ինձ նման հազարավոր` ռուսական դպրոց ավարտած մարդիկ, որոնք գուցե կցանկանան այդ հեշտացված կարգով ստանալ ՌԴ քաղաքացիություն: Ավելին` հնարավոր է, որ նրանք այդպես կողմնորոշեն իրենց երեխաներին եւ թոռներին` դարձեք «ռուսաց լեզվի կրողներ», եւ դուք կստանաք ձեզ անհրաժեշտ քաղաքացիությունը: Վերջինս կարող է նաեւ «պահեստային տարբերակ» լինել` «բարեբախտաբար» Հայաստանում ընդունված է երկքաղաքացիության նորմը:

Պարզ է, թե ինչու են մարդիկ ուզում ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն` որպեսզի ավելի ապահով ձեւով գնան այդ երկիր, ունենան աշխատանք, ապրեն քիչ թե շատ նորմալ կյանքով: Դա, իհարկե, Հայաստանի իշխանության մեղքն է, որ այստեղ մարդիկ իրենց ապագան չեն տեսնում: Բայց նաեւ` իմ եւ ինձ նմանների մեղքն է, որ 20 տարում մենք չենք արթնացրել հայաստանցիների մեջ պետության քաղաքացու արժանապատվություն, եւ մարդիկ պատրաստ են գնալ ցանկացած քայլի` այստեղից «թռնելու» համար: Մեղադրել Ռուսաստանին, որ այդ երկիրը դյուրացնում է նման քայլերը, արդար չէ: Ամեն մի պետություն իր շահերն ունի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (20)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Ասում եք իմ եւ ինձ նմանների մեղքն է, որ 20 տարում մենք չենք արթնացրել հայաստանցիների մեջ պետության քաղաքացու արժանապատվություն,

    Համաձայն չեմ…

    Ես ընտրություն չեմ կեղծում` (հուսամ դուք էլ)
    Օրենք չեմ խախտում (հուսամ դուք էլ)
    Հոսանք, գազ չեմ գողանում (հուսամ դուք էլ)
    Եվ այլն
    Ավելի արժանապատիվ քաղաքացի չի լինում
    Դոկտոր Գեբելսն ասում էր հայրենասիրությունը տականքների վերջին հանգրվանն է: ԱՅսօր շատ ոչ արժանապատիվ, բայց բարձր պաշտոն ունեցող քաղաքացիներ ընտրություն էլ են կեղծում, գազ էլ են գողանում ու թաքնվում հայրենասիրության քողի տակ… սա է ցավալի…

    • Մարիամ says:

      Խնդիրն էլ հենց դրանում է, որ Ձեր կողմից օրինակ բերված քաղաքացիները բնակչության քիչ տոկոսն են կազմում: Դրա համար կան և օբյեկտիվ, և սուբյեկտիվ նախադրյալներ: Բայց արդյունքում ունենք այն, ինչ ունենք՝ անկախ նրանից, թե ով է մեղավոր այս իրավիճակի համար:

  2. ՀԱՅԿ says:

    Ձեզ թվում է ռուսաստանը որ թուքիայի հետ բանակցություններ է տանում չգիտի ինչ է անում ՞՞՞ չարաչար սխալվում էք ․ Կարսն էլ հայաթափեցին էլ չէն էլ հիշում ՂԱՐՍԻ պայմանագրի մանին․․․ ՀԻՄԱ ԷԼ ՍՊԻՏԱԿ GENOCIDE…․․ռուսական նոր օրենքով քաղաքացիություն է տալիս հրաժարվելով ՀԱՅ քաղաքացիություն լինելով․..ԵՐԲ որ հնարավորություն չէն տալիս քո երկրում ապրես, արարես, զարգացնես․ մեր իսկ իշրանությունների ձեռքով․․․․․․ու ապագան կտրել, որ մարդիք արդեն ապագա չէն տեսնում․․․․․․․․․․․․․․․․

  3. Hayk says:

    Հարգելի պ. Աբրահանյան: Օրենքը պահանջում է, որ քաղաքացիություն ստացողները ԱՊՐԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ: Այսինքն, Ձեր տագնապները տեղին չեն:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Сроки проживания иностранных граждан на территории России больше не имеют значения

      Читать полностью: https://www.km.ru/v-rossii/2014/04/21/vladimir-putin/737936-nositelyam-russkogo-yazyka-uprostili-pravila-polucheniya-g

      • Hayk says:

        Сроки проживания иностранных граждан на территории России больше не имеют значения. Все верно—–Раньше нужно было 5 лет постоянного проживания, что бы получить гражданство, а теперь “сроки не не имеют значения”, т.е. эти 5 лет больше не требуется……. НО теперь, после получения гражданства , гражданин должен ПЕРЕСЕЛЯТЬСЯ в Россию.

      • ՄԱՐԴ says:

        Եթե չեմ սխալվում, դյուրին կարգով քաղաքացիություն ստանալու նախապայման է, որպեսզի հարազատները,մոտ նախնիները, ապրած լինեն ներկայիս Ռուսաստանի սահմանների տարածքում:

  4. Ruben says:

    Մեր պետության շահը ո՞րն է:

  5. Hakob says:

    Ռուսաստանի քաղաքացիությունը հնարավորություն է տալիս պաշպանել մարդկանց կյանքը: Ռուսաստանը ֆեդերացիա է, և մենք էլ պետք է մտնենք այդ ֆեդերացիայի մեջ:
    Ու հերիք է էս անկապ խաղերը ամերիկոսների հետ, որի պատճառով զրկվեցինք մեր մեծ ձեռքբերութմների որոշ մասից:

    Սպիտակ ջարդի մասով- 10000-անոց Երևանը 70 տարում դարձավ – 1500000 – բարոն Սպիտակ ջարդի քարոզիչներ… Իսկ Արևելյան Հայաստանը, դարձավ Հայաստան, իր ինստիտուտներով և այլն….
    եթե սա ջարդ ա, ապա թող ամերիկոսներն էլ էս 25 տարին սենց ջարդեին մեզ… իսկ ամերիկոսների օրոք տեսնում եք թե ինչ ունեցանք, ընդամենը 25 տարում… կատարյալ կոլապս ու բնակչություն այլանդակ արտահոսք:
    այսինք էս արտահոսքը ստեղծել ու ղեկավարել են ամերիկոսները, իրենց սորոսներով ու կարնեգիներով:

    • Ruben says:

      Հայաստանի քաղաքացիությունը հնարավորություն է տալիս պաշպանել ինքդ քեզ:
      Սովորեք պաշտպանել ձեր տունն ու շահերը, եթե փախստական-քոչվոր չեք:
      Ում ինչի մեջ ուզում եք մտնեք, մենակ Հայերի անունից մի խոսեք:

  6. Armen says:

    Հարգելի Արամ, մի հարց ՝ ով է ձեզ ստիպել ռուսկան դպրոց հաճախել????

  7. Armine G says:

    Համաձայն եմ պրն Աբրահամյանի հետ, որ մենք ենք մեղավոր: Չնայած նրան որ ընտրությունները չենք կեղծել, օրենք չենք խախտել, գազ չենք գողացել, այնուամենայնիվ մենք ենք մեղավոր: Մենք թույլ ենք տվել մի աններելի սխալ՝ այն է հանդուրժել ենք որ մեզ ու մեր երկիրը կառավարեն անիրավ, ապաշնորհ, թալանող, ու մեզ հարստահարող իշխանավորներ: Ոչ մի վատ բան չենք արել, պարզապես հանդուրժել ենք, չենք ընդվզել և ենթարկվել ենք ապօրինի կառավարությանը: Անգիտակցաբար մեր երեխաներին էլ քաջալերելով ենթարկվել վերևներին որ հանկարծ պրոբլեմներ չստեղծվեն: Դե ստրկամիտ մարդկանց գլխին մի ստրկատեր անպայման կգտնվի: Իսկ մեր դեպքում նրանք շատ են և դեռ կկեղեքեն մինչև մենք՝ արժանապատիվ քաղաքացիներս ոտքի չկանգնենք ու չպայքարենք մեժելով մեր արժանապատվությունը ոտնահարողներին:

    • Hayk says:

      Արմինե ջան, հույներն էս երեք-չորս տարի է, փողոցներից տուն չեն գնում, ճիշտ է? ԵՎ ինչ? Ինչ որ բան փոխվում է? ԵՄ-ի երկիր է: Բա Պորտուգալիան, Բուլղարիան, Ռումինիան, Ալբանիան,,,,,,,,,? ՈՒկրաինան էլ ընդվզեց: Հետո? Ամեն օր դիակներ են հավաքում, ժողովուրդն էլ էնպես են թշնամացել, ոնց որ տասնյակ տարիներ միասին ապրած չլինեն: Մեծ երկրներն էլ ասում են -«Սրանք ճիշտ հեղափոխական են, իսկ սրանք—սխալ»: Ում ոնց պետք է, էնպես էլ ասում է: Երկիրն էլ քանդվում է, տնտեսությունն էլ հետը:

    • Գալուստ Ենոքյան says:

      Հարգելի Արմինե, իհարկե եվ Դուք եվ Արամը ճիշտ եք որ մենք բոլորս ենք մեղավոր, եվ էդ հանդուրժելու հիվանդությունը թերեվս մեր խորհրդային ժամանակներից եկած հիվանդություն է:Չե որ մեր փոխարեն ամեն ինչի մասին «մտածում» էր «հարազատ» կուսակցությունը, իսկ մենք միայն հարմարվում էինք ընդունված «ավանդույթներին» ու անընդհատ Հանդուրժում էինք եվ պետական կաշառակեր չինովնիկներին եվ «հայաթի խուժանին» եվ աշխատում էինք պարփակվել մեզ հոգեպես մոտիկ մարդկանց շրջապատում, լսում էինք մեր սիրած երժշտությունը,կարդում էինք մեր սիրած գրքերը, եվ հաճախ կարծես անհաղորդ էինք համընդհանուր ընդունված «ավանդույթներին»: Հիշեցի մեր ընկերներից մեկը սիրում էր կրկնել թե մեր իրական «աշխարի» սահմանները, Կիեվյան խաչմերուկից մինչեվ Կինո «Ռոսիան» ու մինչեվ կրկեսի շենքն էր, կարծես Բերմուդյան մեր եռանկյունին էր, եվ դրանից դուրս բոլորովին ուրիշ աշխարհ էր… այն որ Դուք նշում եք «ընտրությունները չենք կեղծել, օրենք չենք խախտել, գազ չենք գողացել» հենց ներկայացնում է այդ Բերմուդյան եռանկյունին…այդ եռանկյունուց դուրս ամեն ինչ կարծես բոլորովին ուրիշ էր, հանդուրժողական, հարմարվելու օրենքներ էին գործում…Թերեվս այդ հանդուրժողականության իներցիան մեզ հասցրեց այսօրվան, եվ կասեի հատկապես 1996 ի ընտրություններին հանդուրժելը շրջադարձային սարսափելի հետեվանքներ ունեցավ, քանզի քաղաքացիների ձեռքից խլեց նրանց ԸՆՏՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ…

  8. Hayk says:

    Հարգելի պ: Աբրահամյան: Հիշում եք, մի անգամ գրել էիք, թե կարող ենք Ձեր թերթի միջոցով բաց նամակ գրել, եւ Դուք պարաստ եք տպագրել: Ես փոքր նամակ ունեմ ուղղված ԱՄՆ-ի դեսպանին: Հարգելի դեսպան: Նախ շնորհակալ եմ այն օգնության համար, որ Ձեր իշխանությունները մեծահոգաբար տրամադրում են մեր երկրին ամեն տարի: Ուզում եմ Ձեզ դիմել մի խնդրանքով: Մեր Ցեղասպանությունից հետո, համարյա հարյուր տարի շարունակ, մեր ժողովուրդը,անկախ իր կամքից,մեծ ծառայություն է մատուցում Արեւմուտքի երկրներին: ամեն անգամ, Թուրքիային սանձելու, պատժելու,պարտադրելու համար, օգտագործվում է նույն մահակը—–տես հաաաա, կհիշեցնենք հայերի Գենոցիդը: Իսկ դա Թուրքիայի համար ամենասարսափելի բանն է: Ես կարող եմ տասնյակ օրինակներ բերել: Մենք տեսնում ենք, լսում ենք, վիրավորվում ենք ու,,,,,,,լռում ենք: Իսկ ինչ կարող ենք անել, մենք փոքր(հայտնի պատճառով) երկիր ենք, եւ ոչինչ չենք որոշում, Բայց այսօր, մեր մեծ ցավի նախօրեին, ես չեմ խնդրելու, որ դուք ճանաչեք մեր Ցեղասպանությունը, մենք արդեն սովորել ենք, որ բոլոր խոստումները չեն, որ կատարվում են, մենք հիմա իմմունիտետ ունենք ու ավելի համոզվեցինք Քեսաբից հետո: Ես ուրիշ բան եմ խնդրում: Երբ մենք այնպես չենք անում որեւէ բան, մեզ մի պատժեք, հիշեք, խնդրում եմ, որ մենք էլ մեր 1,5 մլն անմեղ նահատակների արյամբ ու մեր պատմական Հայրենիքի կորստով, փաստորեն շատ մեծ ծարայությոն ենք մատուցում ձեզ:

  9. brinjao says:

    Ինչպե՞ս չհիշես, որ Ավստրիան դեռեւս 1918 թվականին տենչում էր միանալ Գերմանիային, նույնիսկ իր պաշտոնական անվանումը փոխեց դարձավ Deutschösterreich. Բայց այն ժամանակ արեւմտյան տերությունները թույլ չտվեցին գերմանացիներին (այլ ոչ թե “գերմանախոսներին”, պ. Աբրահամյան) միավորվել մեկ պետության մեջ: Իսկ ահա 1938 թ. նոյն այդ տերությունները ստիպված եղան համաձայնվել Անշլյուսին (սա ճիշտ մեր Միացումն է): Ինչպե՞ս չհիշես, պ. Աբրահամյան, որ պլեբիսցիտում ավստրիացիների 99.75%-ը կողմ քվեարկեց “բռնակցմանը”… 🙂

  10. brinjao says:

    Բայց Պուտինի այս նախաձեռնությունը կարող է տարածվել է նաեւ այլ երկրների, այդ թվում նաեւ Հայաստանի վրա: Օրինակ՝ ես, անհամեստորեն ասած, տիրապետում եմ ռուսերենին ավելի լավ, քան ռուսների մեծ մասը եւ այսպիսով կարող եմ համարվել «ռուսաց լեզվի կրող»: Հետեւաբար, ի՞նձ էլ, առանց ավելորդ ձեւականությունների, կարող են տալ Ռուսաստանի քաղաքացիություն:

    Անկախ ռուսների մեծ մասի մասին ունեցած կարծիքից եւ ռուսերենին տիրապետելու ձեր վարպետությունից՝ դուք «ռուսաց լեզվի կրող» կարող եք համարվել եւ դառնալ Ռուսաստանի քաղաքացի միայն այն դեպքում, եթե հայտնաբերեք ձեր տոհմում մի տատիկ կամ պապիկ (կամ տատիկի պապ կամ պապիկի տատ), որը ժամանակին ապրած լինի ներկայիս Ռուսաստանի (այլ ոչ թե Հայաստանի, Լեհաստանի կամ Ալյասկայի) տարածքում: Այսպիսին են ռուսական նոր օրենքի պահանջները… 🙂

  11. Armen says:

    Հարգել Հայեր, իմ կարծիքով ավելի լավ է ուճիշտ այն հայերը, ովքեր արժանապատիվ իրենց հայրենիքում չեն կարող ապրել, հիմա օրինակ ռուսական քաղաքացիություն ստանան ու արժանապաիվ ապրեն :Էդ մարդիկ հո կրակը չեն ընկել ու միայն գլխաքանակ ապահովելու համար երկրում ան:

  12. Տիգրան says:

    Ինչպե՞ս չհիշես, որ 1938 թվականին Ավստրիան, որը, բնականաբար, բաղկացած էր «գերմաներենի կրողներից», բռնակցվել էր Գերմանիային` ի դեպ, արեւմտյան տերությունների լիակատար թողտվությամբ:
    Իմ ընկալմամբ, Ավստրիան գերմանական հող է եւ նույն քաղաքականության հետեւանքով է այլ պետություն Գերմանիայից, ինչով այսօր տարվում է Ղարաբաղի` Հայաստանից այլ պետություն լինելու քաղաքականությունը: Ո՞ւմ կողմից` դա էական չէ: Իմ ընկալմամբ ավստրիացիները գերմանացիներ են` այնպես, ինչպես ղարաբաղցիները հայեր են:
    Օրինակ՝ ես, անհամեստորեն ասած, տիրապետում եմ ռուսերենին ավելի լավ, քան ռուսների մեծ մասը:
    Մեծ մասի հետ համամիտ չեմ: Ինչ-որ մասը:
    Բայց նաեւ` իմ եւ ինձ նմանների մեղքն է, որ 20 տարում մենք չենք արթնացրել հայաստանցիների մեջ պետության քաղաքացու արժանապատվություն, եւ մարդիկ պատրաստ են գնալ ցանկացած քայլի` այստեղից «թռնելու» համար:
    Հարգելի Արամ, Ձեր եւ Ձեզ նմանների մեղքը որն է: Ինչ էր, որ պիտի անեիք ու չեք արել, կամ ինչ էր որ պիքտի չանեիք, բայց արել եք: Հիմա նույնպես շարունակում եք այդ մեղքը գործելը: Ես էլ եմ ուզում միանալ այն գործողություններին, բայց կոնկրետ գործողությունների, որոնք կարթնացնեն հայաստանցիների մեջ պետության քաղաքացու արժանապատվություն:
    Մեղադրել Ռուսաստանին, որ այդ երկիրը դյուրացնում է նման քայլերը, արդար չէ: Ամեն մի պետություն իր շահերն ունի:
    Շատ ճիշտ է: Բայց, ցավոք, չտեսանք Հայաստանի շահը: Մենակ Հայաստանի վախը տեսանք ու տեսնում ենք: Հայ ժողովրդի համատարած խուճապային վախը: Օրինակներ` ինչքան ուզեք: Կա՞ արդյոք մի քարտեզ, թեկուզ տնական մակարդակի, որտեղ Հայաստան լինի ներկայացված ա՛յն տարածքը, որը հսկում է հայ զինվորը: Այսինքն` ՀԽՍՀ+ԼՂԻՄ: Չկա՛: Պարտադիր կերպով պետք է տարանջատված լինի` ՀՀ եւ ԼՂՀ: Ինչո՞ւ: Մենք, հայերս, իրո՞ք համոզված ենք, որ ԼՂՀ կոչվածը Հայաստան չէ: Այդ դեպքում մենք ի՞նչ գործ ունենք նրա հետ: Մենք ոչ միայն մոլորված ենք այդ հարցում, այլեւ սարսափելի վախեցած: Բայց մեզ դրել ենք սուպերշրջահայացի, խելամիտի տեղ: Հերոս ունենք չէ՞` Վերգո: Ա՛յ իրա նման:

  13. Տիգրան says:

    Քանի դեռ մենք ռուսախոս ենք, քանի դեռ մեզանում կան մարդիկ, որ առանց ամաչելու, ինչ-որ տեղ նույնիսկ լկտիաբար` հայերեն տրված հարցին կարող են պատասխանել ռուսերենով` մենք կլինենք լավագույնը այս վիճակում: Ռուսատյացության կոչեր չեմ անում: Անձամբ ես սիրում եմ Ռուսաստանը եւ ռուսերենը: Բայց երբ որեւէ լեզու, այդ թվում եւ ռուսերենը, փորձում են հայերենից գերադասել ու ինձ պարտադրել, այո՛ ընդվզում եմ թե՛ դրա դեմ, թե՛ դա իրակացնողների եւ հանդուրժողների:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930