Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊՆ նախկին փոխնախարարին հիշեցնում է` 1991-1993-ին ռուս վարձկանների գործողությունները

Ապրիլ 21,2014 18:01

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը զարմանում է` ինչու են հայերը հիշում միայն ուկրաինացի վարձկանների գործողությունները ընդդեմ հայերի 1991-1993-ին Արցախյան պատերազմի տարիներին:

«Արցախյան պատերազմում ոչ միայն ուկրաինացի վարձկաններն էին մասնակցում, այլեւ ռուս վարձկանները: Գետաշեն, Շահումյան տարածաշրջանի բնակիչների բռնի տեղահանման գործողություններն իրականացվել են ռուսական զինվորականների կողմից: Ադրբեջանական զինվորական կազմավորումներ չեն եղել, ինքնակազմակերպված խմբավորումներ չկային, խորհրդային գործող ստորաբաժանումեր էին, որոնք տեղահանեցին խաղաղ բնակիչներին: Լավ կլիներ, որ որեւէ հայաստանյան գործիչ չմոռանա: Պատմությունը հիմա այնպես են ներկայացնում, կատարվածի միայն մի հատվածն են հիշատակում` ավելի կարեւոր ազդեցություն ունեցած գործոնները մոռացության տալով: Դա գնահատում եմ որպես ուղղակի աջակցություն պաշտոնական Երեւանի դիրքորոշմանը` Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ, որը, որպես այդպիսին, դիրքորոշում չէ, այլ Պուտինի ագրեսիվ քաղաքականության սպասարկում:

Տարակուսում եմ, որ մարդիկ չեն հասկանում, որ այդ ագրեսիվ քաղաքականությունը պետություն, ազգություն չի ճանաչում: Մանավանդ, որ Պուտինը հայտարարեց, թե Խորհրդային միությունը նույն Ռուսաստանն էր ու հիմա իրականացնում է նախկին Խորհրդային միության տարածքում Ռուսաստանի ազդեցությունը սահմանելու քաղաքականությունը: Դա ոչ է թե քաղաքական կամ տնտեսական լծակներով է անում, այլ զինված ուժերի ստորաբաժանումներով տարածքների բռնակցման ճանապարհով, որը ակնհայտորեն ագրեսիա է: Եվ այդ ագրեսիան չի ճանաչելու վրացի, ադրբեջանցի, հայ ու ուկրաինացի: Նման քաղաքականության աջակցումը դեմ է Հայաստանի շահերին»,- ասաց պարոն Սաքունցը:

Հիշեցնենք, որ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը ի պատասխան «Աջ սեկտորի» ղեկավար Դմիտրի Յարոշի` ադրբեջանական կայքերից մեկին տված հարցազրույցին, թե իրենք Հայաստանի դիրքորոշումը` բռնագրավման հետ կապված չեն մոռանա, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հիշեցրել էր. « Իսկ Յարոշը չի՞ հիշում, որ ուկրաինական վարձկանները 1991-1993-ին Արցախյան պատերազմի տարիներին մարտնչել են ադրբեջանական բանակում ընդդեմ Հայաստանի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Hayk says:

    Քեզ «ընտրել են» իրավապաշտպան, որ Յարոշի նման ֆաշիստներին պաշտպանես, պ Սաքունց?? Մենակ էդ էր պակաս:

  2. Ուկրաինացի վարձկաններին հիշել ենք, որովհետև այս պահին հենց ուկրաինացիներն են ադրբեջանական մուղամը բռնել ու հակահայկական հայտարարություններ անում, ինչ է թե Ղրիմի հարցում Հայաստանն կողմ է արտահայտվել ազգերի ինքնորոշման սկզբունքին։ Այն, որ Ուկրաինան երկար տարիներ հետևողական ձևով հակահայկական հայտարարություններ է արել, միշտ քվեարկել է ի օգուտ Ադրբեջանի, այս մասին Կիևում չգիտես ինչու «մոռացել են»։

    Իսկ այն, որ ինքնահռչակ «իրավապաշտպան» Սաքունցը, փաստացի պաշտպանում է նացիստ Յառոշին ու իր նմաններին, շատ բան է խոսում այն մասին, թե նա ինչքանով է հարգում այն արժեքները, որոնց համար իբր պայքարում է։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930