Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ գերագույն ժողովը պաշտպանել է իշխանական կոալիցիա չմտնելու՝ ԳՄ-ի որոշումը. 1in.am

Ապրիլ 21,2014 15:10

Աղվերանում շուրջ 3 օր տևած ՀՅԴ Գերագույն ժողովն ավարտել է աշխատանքը և ԳՄ-ն նոր կազմ է ընտրել:

Ըստ այդմ՝ ՀՅԴ ԳՄ նոր անդամներ են դարձել ԱԺ նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը, Սամվել Երանյանն ու Պետրոս Մեղրյանը: ԳՄ-ի անդամությունից հրաժարվել են արդեն նախկին ԳՄ-ականներ Սպարտակ Սեյրանյանն ու Արսեն Համբարձումյանը:

Այսօր ժամը 17-ին ՀՅԴ ԳՄ-ն նոր կազմով ժողով է անելու Երևանում, որից հետո, թերևս, հանդես կգա հայտարարությամբ: Նոր ԳՄ-ի կազմում են ԱԺ ՀՅԴ ֆրակցիայի ներկայացուցիչներ Արմեն Ռուստամյանը, Արծվիկ Մինասյանը, Աղվան Վարդանյանը, Միքայել Մանուկյանը, ինչպես նաև Արտաշես Նիկոյանը, Վարդան Ալեքսանյանը, Հրաչ Թադևոսյանը, Պետրոս Մեղրյանը, Սամվել Երանյանը, Լիլիթ Գալստյանը և այլք:Նշենք, որ ՀՅԴ ԳՄ անդամ ընտրվելու համար պետք է առնվազն 8 տարվա դաշնակցական լինել և անդամակցել կուսակցության տարբեր մարմինների և կոմիտեների:

«Առաջին լրատվական»-ին հայտնի է դարձել, որ Աղվերանում անցկացված ՀՅԴ գերագույն ժողովը պաշտպանել է իշխանական կոալիցիա չմտնելու՝ ԳՄ-ի որոշումը:

ԳՄ որոշման մեջ, մասնավորապես ասված էր. «ՀՅ Դաշնակցությունը ձևակերպել է համակարգային փոփոխությունների, նոր որակի պետություն ստեղծելու, արդյունավետ կառավարում ապահովելու իր պատկերացումները, որոնք ամփոփված են քաղաքական ու տնտեսական առաջադրանքների յոթ կետանոց փաթեթում: Վստահ ենք` դրանց քայլ առ քայլ, բայց ամբողջական իրականացումը երկիրը դուրս կբերի ծանրագույն վիճակից և մեր քաղաքացիների համար ազատ ու բարեկեցիկ կյանք կերաշխավորի: Մենք հետևողականորեն պահանջելու ենք այդ ծրագրի կենսագործումը` ձգտելով մեր սկզբունքների շուրջ համախմբել հասարակության լայն զանգվածներին ու քաղաքական ուժերին:

 

Մանրամասներըկարող եք կարդալ` «Առաջին լրատվական»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930