Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Թող մեկ ուրիշը գա փորձի, ի՞նչ խնդիր կա»

Ապրիլ 12,2014 15:00

ՀՀ նախագահ, Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը երեկ մասնակցել է ՀՀԿ Կենտրոնի տարածքային կազմակերպության «Սայաթ-Նովա» շրջանային կազմակերպության «Սայաթ-Նովա» 2 սկզբնական կազմակերպության ժողովին, որի օրակարգում եղել է ՀՀԿ 15-րդ համագումարի պատվիրակների ընտրության հարցը: Ժողովը քվեարկության արդյունքում Սերժ Սարգսյանին միաձայն ընտրել է ՀՀԿ 15-րդ հերթական համագումարի պատվիրակ:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար եւ պատասխանել ժողովի մասնակիցներին հետաքրքրող հարցերին: Այլեւս երբեք պետության ղեկավարի դիրքին չհավակնելու հայտարարությունը պարզաբանելու մասին հարցին ի պատասխան՝ նա ասել է. «Արած հայտարարությունը շատ պարզ է: Ի՞նչ է, պարտադիր մեկն անպայման պետք է մի քսան անգամ նախագա՞հ լինի: Կարող է ուրիշի մոտ ավելի հաջող է ստացվում, թող մեկ ուրիշը գա փորձի, ի՞նչ խնդիր կա:

Իսկ ո՞վ է ասել, որ ես ամենալավն եմ, եւ ինչո՞ւ անպայման ես պետք է լինեմ: Դուք գիտեք շատերին, ովքեր համարում էին, որ իրենք ամենալավն են, բայց իրենց կարծիքը քիչ է: Սա է, պատճառը սա է, ուրիշ որեւէ բան չկա: Բայց եթե ուշադիր նայել եք, ես նաեւ ասել եմ, որ ՀՀԿ-ն շարունակելու է իր վճռական դերակատարությունը: Իսկ ի՞նչ է եղել. շատ լավ կուսակցական գրասենյակ ունենք, որ նախագահականին քիչ է զիջում: Կգնամ այդ գրասենյակում էլ կնստեմ, կաշխատեմ»:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930