Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանը միաձայն ընտրվել է ՀՀԿ Գորիսի շրջանային խորհրդի նախագահ

Ապրիլ 06,2014 16:22

Երեկ Գորիսում ՀՀԿ Գորիսի շրջանային խորհրդի հաշվետու ընտրական ժողովի ժամանակ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընտրվել է Գորիսի շրջանային խորհրդի նախագահ, իսկ նախագահի տեղակալ՝ նրա հորեղբոր որդի Սասուն Խաչատրյանը:

Ինչպես մեզ տեղեկացրին ՀՀԿ Գորսիսի շրջանային խորհրդի գրասենյակից՝ քվորումն ապահովված էր, խորհրդի  36 անդամից  երեկվա ժողովին ներկա էր 28 անդամ եւ նրանք էլ  միաձայն քվեարկեցին Սուրիկ Խաչատրյանի օգտին: Իսկ մեր այն նկատառմանը, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ նախկին մարզպետը հորդորել է խորհրդի անդամներին ներկայանալ, քվորումն ապահովել եւ ճնշումների ներքո է նման ընտրություն կայացվել, մեզ հետ զրուցած ու տվյալ նիստին ներկա խորհրդի անդամներից մեկը (չցանկացավ հրապարակել անու,ն ազգանունը) տեղեկացրեց, որ դրանք  զուտ ասեկոսեներ են, որեւէ ճնշում չի եղել, ու իրենց կամքով են միաձայն ընտրել Սուրիկ Խաչատրյանին: «Ճնշումներ ընդհանրապես չեն եղել, ուղղակի գյուղապետերը, ովքեր պետք է մասնակցեին, քանի որ սկզբնական կառույցների նախագահներ են, ուստի նաեւ խորհրդի անդամ, տարբեր  պատճառներով ներկա չէին, կանոնադրությունը թույլատրել է գոնե տեղակալներից որեւէ մեկը ներկա լինի նրա փոխարեն, ներկայացել են, եւ քվորումն ապահովվել է: Խորհրդի 36 անդամից  28-ը ներկա էր, մյուս 8-ը հարգելի պատճառով բացակայում էր՝ ոմանք գտնվում էին հիվանդանոցում, որոշներն էլ հանրապետությունից դուրս էին, -ասաց զրուցակիցս եւ հավելեց,-եթե որեւէ մեկն ասում է, որ   ճնշումներ են եղել, պարտադրաբար են մասնակցել կամ ընտրել խորհրդի նախագահին՝ թող ասի, ես նման ինֆորմացիա չունեմ: 2 տարին մեկ նմանատիպ ժողով է լինում, յուրահատուկ բան չի եղել, ամեն անգամվա նման մարդիկ եկել են, մասնակցել, թյուրիմացություն է, իբրեւ ճնշումներ են  եղել, պետք չէ լուրջ արձագանք տալ դրան: Սովորաբար կուսակցական ժողովները փակ էին անցկացվում, այս անգամ դռները բաց էր, որպեսզի ավելորդ խոսակցություններ չլինեն, երեկվա ժողովին էլ մոտ 50-60 մարդ էր ներկա: ՀՀԿ-ն պատրաստվում է  առաջիկա համագումարին, համագումարից առաջ կատարվում են նման ընտություններ»,- նշեց ՀՀԿ Գորիսի շրջանային խորհրդի անդամներից մեկը:  Փորձեցինք գյուղապետերից ճշտել, թե արդյոք նրանց զանգել ու պարտադրե՞լ են ներկայանալ ժողովին: Քարահունջի գյուղապետ Լուսինե Ավետյանը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում նշեց, որ նման բան չի եղել, ընդամենը տեղյակ են պահել, որ ժողով է լինելու եւ ինչպես միշտ՝ այս անգամ էլ է մասնակցել, բացի այդ՝ ինքը մարզից  Երեւան մեկնող ՀՀԿ անդամներից բաղկացած պատվիրակության կազմում է եւ մշտապես ներկա է գտնվում նիստերին: Իսկ Շինուհայրի գյուղապետն էլ նշեց, որ ինքը չի մասնակցել ժողովին, քանի որ բուժում ստանալու  նպատակով արդեն մի քանի օր է՝ Երեւանում է գտնվում:

Նշենք, որ Սուրիկ Խաչատրյանը նաեւ ՀՀԿ Սյունիքի տարածքային կազմակերպության նախագահն է: Մեր ունեցած տվյալներով՝ մոտ 10-15 օրից Սյունիքի տարածքային կազմակերպությունում եւս  նախագահի ընտրություն պետք է լինի: Նախկին մարզպետի վերընտրվելու դեպքում՝ Գորիսի շրջանային խորհրդում պետք է խորհրդի նոր նախագահ ընտրվի, իսկ չընտվելու դեպքում՝ նա կշարունակի մնալ ՀՀԿ Գորիսի շրջանային խորհրդի նախագահ: Իսկ մինչեւ օրս ՀՀԿ Գորիսի շրջանային խորհրդի նախագահը  Սուրիկ Խաչատրյանի հորեղբոր որդի Սասուն Խաչատրյանն էր:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Գորիսը Բակունց է տվել, բայց նաև Լիսկա:Ուստի՝ Գորիսն այսօր անանուն, անկամք ու անգույն գավառական մի բնակավայր է:

    Այն փաստը,որ Լիսկան դեռ ազատության մեջ է,արդեն իսկ շատ բան է ասում Հայաստանի ու հայի մասին:

  2. Garegin says:

    Ժողովին իրականում մասնակցում էին՝ ՀՀԿ-ի հետ կապ չունեցող աղալարը,հոպոպը,բիլայնի բդին,հազիվ քայլող 75-ամյա փուռի ժորան,խմբագիր սամվելը,ևս մի քանի խաշլամա ուտողներ և հաշիշամոլներ:

  3. drizzlebrain says:

    Հիմա ով է ավելի գարշելի` ընտրողները թե ընտրվողը:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930