ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը վարչապետ նշանակվելու առաջարկ չի ստացել: Այս մասին քիչ առաջ ՀԵՀ-ի կազմակերպած սեմինարի ժամանակ ասաց ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը:
Նրա գնահատմամբ, վարչապետի հրաժարականը նրա որոշումն է. «Յուրաքանչյուր անհատի խնդիրն է , իր աշխատանքի մեջ վերլուծություն, հետեւություններ կատարել եւ որոշել, թե կարող է աշխատել, ուզո՞ւմ է, թե՞ չի ուզում աշխատել: Նրա հետ միասնական նույն թիմում մեր աշխատանքը եղել է համագործակցված եւ շատ ոլորտներում բերել է արդյունքի, գոնե իմ պատասխանատվության տակ գտնվող ոլորտում առաջընթաց եղել է: Ինձ համար պատիվ է եւ հպարտանում եմ, որ որոշակի դերակատարություն եմ ունեցել մեր կառավարության գործունեության մեջ, եւ որ ինձ դասում են առաջնեկների շարքում, որոնց անունները վարչապետի թեկնածուների ցանկում կարող է շրջանառվել»:
Պարոն Օհանյանն ասաց, որ ինքը մեծ դերակատարություն ունի Հայաստանի պաշտպանական համակարգի անվտանգության հարցում:
«Կառավարության փոփոխության կամ չփոփոխության իրավունքը Հայաստանի նախագահինն է , եթե մնամ կառավարության մեջ, ապա կշարուանկեմ իմ հայրենանվեր աշխատանքը, եթե չմնամ, ապա իմ տեղը հասարակության մեջ կլինի, ու կշարունակեմ իմ ծառայությունը իմ հայրենիքին»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Իմ տպաւորութիւնս, այլև համոզումս այն է, թէ արդի Հայաստանի մէջ միակ պարկեղտ և իր պարտականութեան լաւապէս գիտակից հայը Սէյրան Օհանեանն է: Պէտք է ամէն ձևով աջակցիլ անոր:
….եւ որ ինձ դասում են առաջնեկների շարքում …
Առաջնե՞կ: Հենց էդպես էլ ասե՞լ է: ))
Պաշտպանութեան նախարարին շատ յարգում եմ, կառաջարկէի հեռու մնար իր կողքին նստած բացասական համբաւ ունեցող տիպարից: