Ինչպես տեղեկացրել ենք, այսօր մայրաքաղաքից Գյումրի ժամանած ճանապարհային ոստիկանության աշխատակիցները Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն` Սպարտակին պատկանող թիվ 22 երթուղու միկրոավտոբուսների վարորդներին արգելել էին ուղևորափոխադրում իրականացնել` այն համարելով անօրինական:
Տարեց վարորդներից մեկը Aravot.am-ին դժգոհեց, որ իր որդու հասակին մի ոստիկան ոչ միայն կանգնեցրել է իր վարած միկրոավտոբուսը, այլ ուղևորների ներկայությամբ հարվածել է իրեն: «Ես գործի եմ ելել, մարդ եմ տանում, մի ջահել ոստիկան` տղայիս հասակին, բարձրացավ գազել, նստելու տեղ չկար, ասեց` էլ մարդ չվերցնես, պիտի գազելը տանեմ պլաշադկա: Ես էլ չգիտեմ, որ նա ոստիկան է, ասեցի` ի՞նչղ չվերցնեմ, ես պլան պիտի կատարեմ, դարձավ ուղևորների ներկայությամբ ինձ խփեց: Ի՞նչ է ինքը ֆորմա ունի հագին, ուրեմն ինձ պիտի խփի՞, ուղևորները չթողեցին, թե չէ թևերս կոլորեր ու կտաներ: Բա էսքանից հետո մարդ էստեղ կապրի՞, կվերցնեմ ընտանիքիս ու Թուրքիա կգնամ»,- բողոքեց տարեց վարորդը:
Մանրամասները ՝ տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
բալասանյանը արդեն գյումրեցիների վրա դրսի ոստիկաններին է բերում? դուք ինչ փաստ ունեք, որ այդ գիծը պատկանում է Վարդան Ղուկասյանի որդուն, կարող եք ապացուցել? ոնց եք ասեկոսեների վրա հիմնվում ու գրում, դուք լրագրող եք չէ? կարծեմ, պետք է խոսեք փաստերով, ինչու չեք գրում , որ բալասանյանը սաղ գծերը իրանով է արել ու նագլի սպիտակ համարներով քշել է տալւիս, և երթուղիներ կան, որ անգամ մրցույթ չեն անցել, այս մասին էլ գրեք, բայց սրանք բամբասանքներ չեն , այլ թերևս ձեր համար անընդունելի ՓԱՍՏԵՐ, փաստերի վրա դուք ոնց որ չեք հիմնվում