Լրահոս
Օրվա լրահոսը

Իռլանդացի փորձագետը կբացահայտի ներդրվող ինտեգրված ծառայությունների ուժեղ եւ թույլ կողմերը

Մարտ 20,2014 18:35

Սոցիալական պաշտպանության հարցերով իռլանդացի միջազգային փորձագետ Ջերի Ֆիցպատրիկը ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ գործող «Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի» հրավերով Հայաստանում ուսումնասիրություն է իրականացնում: Նա քաղաքացիական ծառայության համակարգում 27-ամյա աշխատանքի փորձ, որից 19 տարի ուսումնասիրել ու գնահատել է սոցիալական ապահովության համակարգը 16 տարբեր երկրներում:

Ջերի Ֆիցպատրիկը աջակցում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը`ուսումնասիրելով ներդրվող ինտեգրված սոցիալական ծառայությունների գործունեությունը:

Նրա խնդիրն է բացահայտել ինտեգրված ծառայությունների ուժեղ եւ թույլ կողմերը` առանձնացնելով վերջինների կառավարման թերությունները, մարդկային եւ ինստիտուցիոնալ ռեսուրսների զարգացման բացթողումները եւ մշակել առաջարկությունների փաթեթ` ծառայությունների առավելագույն արդյունավետությունը ապահովելու նպատակով:

Փորձագետը մարտի 21-ին ժամը 13:00 դասախոսությամբ հանդես կգա Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում` ուսանողներին եւ դասախոսական կազմին ներկայացնելով սոցիալական ապահովության ոլորտում միջազգային փորձը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31