Եվ ինչու է Ռուսաստանում նրանց դեմ պայքար մղվում
Քանի որ հայալեզու վիրտուալ դաշտում «լիբերաստ» բառը վերջերս բավականին հաճախ է օգտագործվում, ես փորձեցի հասկանալ, թե ինչ է այն նշանակում: Ծագումնաբանությունը պարզ է՝ լիբերալի (ազատականի) եւ միասեռականի հայհոյական անվանման համակցումն է: Այսինքն՝ նրանք, ովքեր կողմնակից են ազատական փիլիսոփայական, քաղաքական կամ տնտեսական հոսանքի, նրանք կա՛մ իրենք են սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչ, կա՛մ էլ, լավագույն դեպքում, այդ սեռական փոքրամասնությունների ջերմ քարոզիչն են: Այսպիսով՝ մի բան, որը հասարակության լայն շրջանակներում բացասական ընկալում ունի, միակցվում է մի բանի, որին այդ լայն շրջանակները հիմնականում տեղյակ չեն, եւ արդյունքում, այդ եզրույթը կիրառողների մտահղացմամբ, վարկաբեկվում է երկրորդը:
Համացանցում՝ ռուսական աղբյուրներում փորձեցի հասկանալ, թե ինչպես է մեկնաբանվում այս հասկացությունը: Նկատեմ, ի դեպ, որ հիմնականում գրառումները արված են չափազանց անգրագետ ռուսերենով. զարմանալի է, թե ինչպիսի արհամարհանքով են իրենց ինքնության կամ «յուրահատուկ ուղու» ջատագովները վերաբերվում իրենց հարազատ լեզվին: Առավել հաճախ կրկնվող ձեւակերպումներից կարելի է հանգել հետեւյալին՝ լիբերաստները նրանք են, ովքեր ցանկանում են, որ Ռուսաստանը ենթարկվի Արեւմուտքին, ովքեր պայքարում են ոչ թե ազատության համար, այլ Ռուսաստանի դեմ, ովքեր ֆինանսավորվում են արեւմտյան մութ ուժերի կողմից:
Քանի որ սեպտեմբերի 3-ից հետո Ռուսաստանում տեղի ունեցող գործընթացները, առավել քան երբեւէ, արտապատկերվում են մեր՝ հայաստանյան իրականության վրա, մեր այն հայրենակիցներն ու համաքաղաքացիները, որոնք աշխատում են Մաքսային միության օգտին, լայնորեն կիրառում են այդ հասկացութունը: Դրա համար արժե, թերեւս, երկու խոսք ասել այդ մասին:
Կարդացեք նաև
Նախ՝ որ մարդու ավանդական սեռական կողմնորոշումը նշելը չպիտի հայհոյանք լինի: Դա մարդու անձնական գործն է, որտեղ հասարակությունը կամ «ազգը» չպիտի իրենց քիթը խոթեն: Ճիշտ այնպես, ինչպես մարդ ազատ է իր քաղաքական, փիլիսոփայական համոզմունքներում: Այդ առումով իսկապես ազատականը պետք է ազատական լինի բոլոր մակարդակներում՝ թե քաղաքական եւ թե կենցաղային: Ես դժվարանում եմ պատկերացնել մի մարդու, որը, ենթադրենք, կողմ է ազատ շուկայական հարաբերություններին, բայց տանը կնոջը արգելում է գնալ աշխատանքի կամ հիմնարկում աշխատանքից է ազատում իր աշխատակցին այն հիմքով, որ նա ոչ ավանդական սեռական պատկանելություն ունի: Այսինքն՝ հանդուրժողականությունը եւ լայնախոհությունը կամ կա, կամ չկա. եթե կա, ուրեմն պետք է վերաբերվի թե անձնական կարծիք արտահայտելու իրավունքին եւ թե անձնական կյանքին, այդ թվում՝ սեռական կողմնորոշմանը:
Արեւմուտքի եւ Ռուսաստանի հարաբերությունների հերթական կտրուկ վատթարացման ֆոնին այդ բառը լայնորեն կիրառվում է նաեւ Հայաստանում՝ «ազգային շահերի դավաճան», «Արեւմուտքի սպասարկու» իմաստով: Եթե դուք, օրինակ, ինչ-որ կասկածներ ունեք Ռուսաստանի՝ Ղրիմում գործողությունների վերաբերյալ, ուրեմն դուք հաստատ «լիբերաստ» եք:
Մի երկրում, որտեղ պետությունն արդեն սկսել է փակել կայքերը՝ «ապօրինի հավաքների կոչեր անելու համար», բնականաբար, ազատությունների, ազատականության մասին խոսելն իսկապես անհարմար է: Մնում է՝ այդ գաղափարները վարկաբեկել: Պարզ չէ միայն, թե ինչու մենք, որ գոնե այդ առումով Ռուսաստանից առաջ ենք, պետք է մեր ռազմավարական գործընկերոջը կապկենք:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
Ըստ իս լիբերաստ բառն իր ամբողջ իմաստային դաշտով փոխառված է ռուսական ինտերնետային «новояз»-ից: Իսկ այնտեղ բառը կիրառվում է շատ որոշակի` եթե դու չես համարում ԱՄՆ-ն և կից Եվրոպան ստրատեգիական հակառակորդ/թշնամի, ապա դու լիբերաստ ես: Ընդ որում լիբերալ բառի յուրաքանչյուր կիրառում նույն կայքերում և մեկնաբանություններում ենթագիտակցորեն ընկալվում է իբրև տառասխալով գրված:
Ես ընդհանրապես շատ ու շատ հարցերում ազատական հայացքներ ունեմ, և կարծում եմ, որ շուկայական, տնտեսական, քաղաքական, կամ օրենսդրական ոլորտներում նորությունները ողջունելի են: Հնարավոր է վաղը շատ հարցերում մարդկությունը որդեգրի այլ` ավելի էֆեկտիվ միջոցներ և գործելաոճ, որը մենք այսօր չենք էլ պատկերացնում:
Բայց սեռական կողմնորոշումների և ընդհանրապես բարոյականության, ընտանիքի, հարցերում խիստ պահպանողական եմ, քանի որ ես համոզված եմ, որ ինչ-ինչ, բայց բարոյականության, պատվի, ազնվության, ընտանիքի և շատ այլ հարցերում լավագույն մոդելները վաղուց հորինված ու հղկված են, և մենք “գոնե այս առումով, շատ շատերից առաջ ենք…” և այստեղ նոր հեծանիվներ հորինողներին ես շատ ավելի պարզ ու շիտակ իրեց անունով կկոչեի, բայց դա այս կայքում չի թույլատրվում (ինչին դեմ չեմ):
Ինչ վերաբերվում է ԿԱՊԿԵԼՈՒՆ, դա ինձ համար անընդունելի է իր ցանկացած դրսևորումներում: Իմ համար զզվելի է, երբ տեսնում եմ որ ասենք մի պաշտոնյա կապկում է իր վերադասին, կամ մեր իշխանությունը երբեմն փորձում է կապկել մեկ արևմուտքին, մեկ էլ նույն Ռուսաստանին` ակնկալելով վերջիններիս աչքին ավելի ընդունելի երևալ: Բայց առավել զզվելի են իմ համար նրանք, ովքեր ավելի մոդայիկ կամ “ազատական” երևալու համար կապկում են օտար բարքերը և “հերոսաբար” պրոպագանդում դրանք, իրենց ներկայացնելով որպես լիբերալիզմի ջատագովներ: Մի մասը դա անում է վճարովի, մի մասը` օրիգինալ երևալու, մյուսները ուղղակի հիմարաբար….
Այս հոդվածում ասվեց մի միտք, որն ուշագրավ է`
Փաստորեն դու կարող ես շատ հարցերում նորարարությունների և ազատությունների կողմնակից լինել: Բայց եթե որևիցէ մի` թեկուզ և քեզ այլասեռություն թվացող “ազատության” դեմ ես, դու չես կարող կրել ԼԻԲԵՐԱԼԻ բարձր ու վեհ անունը …))))))))))))))))))))) Հարկավոր է ընդունել “ՈՂՋ ՑՈՒՑԱԿԸ”
Եթե դա իրոք այդպես է, ապա ես թքած ունեմ լիբերալության վրա էլ, լիբերալների վրա էլ, և հավանաբար լավ էլ դիպուկ անվանում են գտել նրանց համար, թող չնեղվեն….
հետաքրքիր կլինի լսել իրեն լիբերալ համարող, “հանդուրժողականություն եւ լայնախոհություն” կրող, Արամի ռեակցիան այն դեպքում, եթե իր երեխան վաղը գա և հայտարարի որ որոշել է իր սեռը փոխել /տրանսֆորմացվել/: ինքը կշարունակի՞ մնալ “լայնախոհ և ազատական”:
Սկսվեց նրանից, որ լիբերասները հիվանդներ էին, այնուհետև դա դարձավ ազատամտություն…: Շատ հետաքրքիր է պրն. Աբրահամյանը լիբերալ կոսմոպոլտ է, թե հայ, քաղաքացի այնուհետ կոսմոպելիտ: Մտքերը կաթացնել պետք չէ, այլ պետք է արտահայտել և հիմքում իրական ազգային գաղափարախոսությունը և ազգային շահը դնել:
ահա այսպես են լկտիներին պատասխանում նաև “արևմուտքի” սրտում, Փարիզում,
https://www.youtube.com/watch?v=vqUbPAmFPKg&list=TLdpgTz0SmMZbBhqUw2twbrV4uCMOfJYDy
Есть в России один товарищ – Михаил Хазин, экономист, бублицист. Именно он называет себя автором этого термина и даёт ему подробное обоснование. worldcrisis.ru, https://khazin.odnako.org/page-2/