Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ԲՀԿ հանդիպման մասին. «Թատրոն է, որի ռեժիսոր-սցենարիստները Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են»

Մարտ 11,2014 20:51

Այսօր ՀԱԿ-ԲՀԿ հանդիպման ընթացքում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հեգնել է բոլոր նրանց, ովքեր քննադատում են Կոնգրեսի համագործակցությունը ԲՀԿ-ի հետ: iLur.am-ի փոխանցմամբ՝ Գագիկ Ծառուկյանն ասել է, որ «այսօրվա հանդիպումը որոշ մարդկանց մոտ առողջական խնդիրներ է առաջացրել»:

Այս առնչությամբ Aravot.am-ը ԲՀԿ-ՀԱԿ համագործակցությունը քննադատողներից մեկից՝ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանից հետաքրքրվեց՝ առողջական որեւէ խնդիր ունի՞ այդ հանդիպման պատճառով: Պետրոս Մակեյանի խոսքերով՝ «Այդ երկու ուժերը, եթե իհարկե ԲՀԿ-ին ուժ համարենք, որովհետեւ փողի քսակը դա ուժ չէ, թեեւ ցավոք, Հայաստանում այդ ուժ հասկացողությունը փողի քսակի հաստությամբ է որոշվում, իրենք տարիներ շարունակ, ես կասեի տասնամյակներ ցավ են պատճառել ամբողջ ժողովրդին, առողջական խնդիր են սարքել ամբողջ հայ հասարակությանը: Իրենց աջակցությամբ երկուսը՝ Քոչարյան Ռոբերտը եւ Սերժ Սարգսյանը փոխել են եւ փորձում են փոխել մեր ժողովրդի արժեհամակարգը: Եվ այդ առողջական պրոբլեմը, որն իրենք նկատի են ունեցել, պետք է իմանան, որ այս ամբողջ հասարակությունը ստացել է իրենց մեղքով եւ իրենց պատճառով: Հիմա թե իրենք ինչ են փորձում անել, ես չեմ էլ ուզում քննարկել՝ հանդիպում են, ինչ են անում: Դա թատրոն է, որը որեւէ արդյունք չի տա, որովհետեւ թատրոնի ռեժիսորը, սցենարիստները Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն են»:

Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ-ՀՅԴ հանդիպման ժամանակ ասել էր, որ նրանք, ովքեր կփորձեն իրենց այդ քննարկումների շարքը քննադատել՝ պատվեր կատարող դատարկ դհոլներ են: Պետրոս Մակեյանի մեկնաբանությամբ՝ «Գիտեք, դա մարդու մակարդակի խնդիր է, երբ ընդդիմախոսին փորձում են վիրավորել, հայհոյանք տալ: Ես չեմ էլ զարմանում: 2007-ին Իմպիչմենթի կարգախոսները հիշո՞ւմ եք՝ ոչ դոդացմանը, ոչ ռոբոտացմանը, ոչ սերժանտացմանը, մենք 2007 թվականից փորձում ենք այդ 3 տեսակից երկիրը փրկել, ազատել: Հիմա իրենք դարձել են ուրիշ կարգավիճակի, արդեն հասարակությունը պետք է որոշի ով ով է: Միգուցե հայաստանյան միջավայրում մեր տեսակը տեղ չունի, բայց եթե մենք էլ չլինենք, իրոք, իմպիչմենթի կարգախոսները կդառնան հիմնական կրողները մեր միջավայրի»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. David says:

    Պարսից կլանը միասնական է և կարողացել է բզկտել հայի հավերժական անմիաբանությունը:

  2. Արթուր says:

    Էս ի՞նչ կորած մոլորված կուսակցության առաջնորդի մասին ա խոսքը, եթե դուք այսքան ժամանակ, ոչ մի լուրջ հատրարությամբ անգամ հանդես չեք եկել, ձեզ ոչ ոք չի ճանաչում, ձեր խոսքը էլ ինչ արժեք պիտի ունենա քաղաքական դաշտում․․մի խոսքով անիմաստ մեկնաբանություն, ուրիշ ոչինչ․

  3. Կարեն says:

    Պետրոս Մակեյանը, որքան էլ կոպիտ հնչի, բայց նորահայտ “դհոլներից” մեկն է, և նրանից այլ մեկնաբանություններ սպասել հնարավոր չէր.. բնականբաար համապատասխան գործիչները համապատասխան պահին նետվում են դաշտ համապատասխան տեքստերով

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31