Քիչ առաջ, ազգությամբ թուրք մի երիտասարդ (լուսանկարում), Ազատության հրապարակում Շանթ Հարությունյանի աջակիցներին, ազատամարտիկներին ու ցույցի մասնակիցներին քաղաքական հարցեր էր տալիս եւ տեղեկատվություն էր հավաքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասին:
Նա ներկայացավ բիզնեսմեն եւ ասաց, որ բիզնես ծրագրերով է հետաքրքրված ու հրապարակից շատ արագ հեռացավ, երբ նրանից հետաքրքրվեցինք՝ ինչ է անում Հայաստանում եւ ինչու էր նման հարցեր տալիս ցուցարարներին:
Թուրք երիտասարդի հետ զրույցի էր բռնվել մասնավորապես ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը, որը մի լավ դժգոհեց ՀՀ նախագահի եւ իշխանությունների կառավարման համակարգից:
«Ով ուզում է լինի, ինձ չի հետաքրքրում: Հարցնում էր՝ ինչո՞ւ չեք ուզում, որ Սերժ Սարգսյանը լինի նախագահ, ինչի՞ դեմ եք այս ցույցերն անում»,- մեզ հետ զրույցում պատմեց ազատամարտիկը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում հավաքված ցուցարարները, ի պաշտպանություն քաղբանտարկյալների, բողոքի ցույց են կազմակերպել, նախատեսում են գնալ նաեւ նախագահական նստավայր:
Մանրամասները՝ ավելի ուշ
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Բարև Ձեզ, հարգելի լրագրող, կմանրամասնե՞ք, թե հիմա որտեղ է գտնվում թուրք լրտես-“բիզնեսմենը” և ինչ էր նրա անունը կամ ի՞նչ անունով է ներկայացել
Ուղղակի հետաքրքիր է, կարող եք պատասխանել նաև մեյլիս [email protected]
շնորհակալություն