2012-ից սկսած՝ գյումրեցի արվեստագետ Անդրանիկ Ավետիսյանը (Ադօ) նկարում է բնական սարդոստայններով: Նույնիսկ հատուկ սենյակ ունի, որտեղ սարդերը ոստայն են հյուսում, ինքն էլ եւ դրանք, եւ բնությունից վերցրած սարդոստայնները նրբորեն հավաքում, գունավորում, տեղադրում է երկու ապակիների արանքում, համապատասխան թավշյա ֆոն ստեղծում…
Մի խոսքով, ինքնատիպ ստեղծագործություններ են ծնվում, որոնք ոչ մի ոճում չեն «տեղավորվում»:
Հայաստանում Անդրանիկ Ավետիսյանի նկարների մասին քչերը գիտեն, իսկ Եվրոպայից ու ԱՄՆ-ից արդեն լուրջ արձագանքներ կան:
Վերջերս էլ ԱՄՆ-ից Art Times ամսագրի խմբագիրն է հետը կապվել: Օտարերկրացի նկարիչներն ու արվեստաբանները տեղեկացել են «սարդոստանային» նկարչությանը նկարչի Ֆեյսբուքի էջից :
Իսկ թե ինչու հաջողակ բիզնեսմեն Անդրանիկ Ավետիսյանը հրաժարվեց բիզնեսից, մանրամասները վաղվա տպագիր «Առավոտում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ