«Ավոն հարբած չի եղել, նա օղի չի խմում, շատ-շատ թող մի բաժակ գինի խմած լիներ, բայց նախ չէր խմել, հարբած էլ չի եղել»,- Aravot.am-ի հետ զրույցում վստահեցնում է Բուդաղյանների հորաքույր Անժելա Բուդաղյանը` հերքելով Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի պնդումները, թե Ավետիքի «հարբածության աստիճանը այնքան շատ էր, որ իրեն ճիշտ չկարողացավ դրսեւորել, ես էլ իրեն իջեցրի եւ թողեցի, գնաց: Վեճ չի եղել, մեքենայի մեջ ձեր ասած քաշքշոցը չէր էլ կարող լինել: Իր պահվածքից ելնելով՝ վարորդին ասացի՝ կանգնեցրու, թող իջնի»:
Տիկին Բուդաղյանի պատմելով. «Սուրիկ Խաչատրյանն ինչեր ասես որ չի ասել Ավոյին: Երբ ճանապարհել են Բակո Սահակյանին ու նրա հետներին, Սուրիկ Խաչատրյանին հարցրել են` ոնց է անցել խնջույքն, ասել է` լավ, բայց մի բան ինձ դուր չի եկել, ինձ էլ գովեցին, նրան էլ (Ավետիքին): Հետո հրավիրվածներից Տիգրան Թարվանյանն ասել է` Ավո, մեքենա չունես, արի տանեմ քեզ ձեր տուն, Սուրիկ Խաչատրյանն էլ ասել է , թե ես նրա քավորն եմ, չեմ կարո՞ղ տանել իմ սանիկին տուն ու զոռով գցել է իր մեքենան: Ավոն երկու անգամ իջել է, մեքենայից, ասել է` եղբայրս Ղարաբաղ է գնում, պիտի գնամ եղբորս տեսնեմ, ինքն ասել է` ես կտանեմ, բայց փոխանակ տուն բերի՝ տարել է Երեւան տանող ճանապարհ ու այնտեղ` զինվորական զորամասի մոտ, ապտակել է, հետո էլ ասել է` ես չեմ ապտակել, թիկնապահս է արել, այնպես է ծաղրել Ավոյին, հարցրել է` ի՞նչ ես ղարաբաղցիների համար արել, որ քեզ այդքան գովաբանել են: Գովաբանությունն իրեն դուր չի եկել: Ավոն մի կերպ դրանց մեքենայից դուրս է պրծել ու ուրիշ մեքենայով եկել տուն, հետո գնացել է ոտքով եղբոր մոտ, մինչեւ տնից դուրս գալը, Սուրիկ Խաչատրյանի թիկնապահ Զարզանդն է զանգել, հարցրել` ուշանո՞ւմ ես, Ավոն ասել է` եղբորս մինչեւ չտեսնեմ, չեմ գա Զարզանդ, կինը լսել է Զարզանդ անունը: Նրան հետ էին կանչում, կիսատ էր մնացել ապտակելը, քաշքշելը, հայհոյելը, ու Ավոն գնացել է»:
Նա իր եղբորորդու հարբածությունը մատնանշող Սուրիկ Խաչատրյանին հորդորեց խոսել իր որդու մասին, որը, ըստ մամուլի հրապարակումների, դեպքի օրը թմրանյութի ազդեցության տակ է եղել:
Հետո տիկին Բուդաղյանը պատմեց, որ Սուրիկ Խաչատրյանի տան դիմաց միջադեպի ժամանակ տնից դուրս վազող կանայք` Սուրիկ Խաչատրյանի կինը, խոհարարը ու հավաքարարն են եղել. «Ավոյին ոչ մեկը չի օգնել, Ավոն արյունլվա ընկած, հեռախոսը պարզել է էդ կանանցից մեկին, ասել է` խնդրում եմ` շտապ օգնություն կանչեք, դա էլ պատասխանել է` մեզ նման բան թույլատրված չէ, ու սկսել են փամփուշտները հավաքել: Ավոն սպանվել է Սուրիկ Խաչատրյանի կրակոցից, մյուս գնդակներից նա վիրավորվել է : Վերջին կրակոցը Սուրիկ Խաչատրյանն է տվել` պատուհանի փեղկից, ես տեսանյութում տեսնում եմ» :
Կարդացեք նաև
Բուդաղյանների հորաքույրը նաեւ տեղեկացել է, որ դեպքի օրը` Սուրիկ Խաչատրյանն ամբողջ գիշեր զանգել է հիվանդանոց` իմանալու Բուդաղյանների վիճակի մասին. «Բայց մտահոգությունից չէր զանգում, մի ոստիկան անցնելիս լսել է, մեզ պատմել, որ թիկնապահն ասել է` գիտե՞ս Ավոն մահացել է, Սուրիկ Խաչատրյանն էլ ասել է` բա էն մեկին ինչու եք թողել: Նույն օրը` գիշերվա 3-ին էլ մասնագետ է կանչել, միացրել տեսախցիկները, տեսագրությունը հանել, որ տանի մոնտաժի ու դրանից հետո հանձնի մարզպետարանին, որ տարածեն: Նրանք են առաջինը տարածել»:
Ինչ վերաբերում է , Սուրիկ Խաչատրյանի մեղադրանքին, թե «Բուդաղյանների ընտանիքի անդամները, ծնողները, որեւիցե մեկը չի ասում` գիշերվա կես, քեֆդ՝ լավ, զենքերդ վերցնում ես, ու՞ր ես գնում»,- տիկին Բուդաղյանն ասաց` տնեցիներն էլ չեն իմացել` ուր է գնում. «Սուրիկ Խաչատրյանը ամենաչարագործ մարդն է Հիտլերից հետո»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
թե լիսկային, թէ Բուդաղյաններին Հայաստանի մեջ արդեն շատ լավ են ճանաչում վերոնշյալ դեպքերից հետո, զարմանալու ոչինչ չկա,լիսկան իշխանությունների / սկսած քոչարյանից /քիլլերն է եղել, ու նրանց կրունկները լպստողը, պարզ չէ որ նրան չպիտի դատապարտեյին,իսկ Բուդաղյանները, համենայն դեպս Արտակը իսկապես իր ծանրակշիռ ավանդն ունի Հայաստանի պաշտպանության գուրծում, բայց միշտ էլ ըմբոստացել է սերժի դեմ սկսած սրա ՊՆ եղած ժամանակվանից, երևի թէ իշխանությունները ուրախությունից կճաքեին եթե Արտակը սպանված լիներ:Ամենամեծ խարանը պիտի դրվի փաստաբանների պալատի վրա , ոճրագործ թուրք լիսկայի ընտանիքի շահերը պաշտպանելու համար, հետո ըստ հերթականության զին դատախազություն, ոստիկանություն, արդարադատության նախարաություն,ԵԿՄ , մնացածի վրա էլ ողակի թքել է պետք,