Լրահոս
Օրվա լրահոսը

«Նեղացած» օրինագիծ

Մարտ 07,2014 13:45

Համացանցի բերած բոլոր դրական եւ բացասական երեւույթների մեջ ամենաբացասականը, ինձ թվում է, «ֆեյքիզմն» է: Դրա տակ ես հասկանում եմ զրո պատասխանատվություն սեփական խոսքի համար: Սոցցանցերում եւ կայքերի մեկնաբանությունների բաժնում կեղծանունների տակ թաքնված, հաճախ հոգեկան շեղումներ ունեցող մարդիկ զանազան ցնդաբանություններ են գրում: «Առավոտի» կայքում էլ կան տարբեր դավադրությունների վրա սեւեռված անանուն մեկնաբաններ, որոնք պարբերաբար մեղադրում են ինձ, օրինակ, ամերիկյան իմպերիալիզմի գործակալ լինելու մեջ: Իմ կյանքն ընթանում է բոլորի աչքի առաջ, եւ պարզ չէ, թե ինչ իրավունքով է ինչ-որ մի անհայտ «ֆեյք» ինձ ինչ-որ բանում մեղադրում: Գուցե հենց նա՛ Լենգլիում նստած Կենտրոնական հետախուզական վարչության փոխգնդապե՞տ է:

Aravot.am-ի մոդերատորները հրապարակում են իմ հասցեին այդ վիրավորական մեկնաբանությունները եւ շատ էլ ճիշտ են անում: Բոլոր պարագաներում ես համարում եմ, որ ավելի լավ է` թող իմ հասցեին հնչեն անարդար մեղադրանքներ, զրպարտություններ, քան մենք փորձենք դատավորի դեր ստանձնել եւ որոշել, թե որն է կարծիքի եւ վիրավորանքի սահմանը: (Իհարկե, որեւէ մեկի վրա բացահայտ հարձակումները, հայհոյանքները, այնուամենայնիվ, չեն հրապարակվում): Եթե խոսքը վերաբերում է ինձ, ապա իմ հասցեին անհայտ «ֆեյքերի» «դանոսները» (մատնագրերը) արգելելը ես սխալ եմ համարում:

Բայց կան ինձնից շատ ավելի նեղացկոտ մարդիկ, որոնք չեն հանդուրժում ոչ միայն վիրավորանքներ, այլեւ ցանկացած բացասական բառ իրենց մասին: Պարզ է, որ այդպիսիք են առաջին հերթին պաշտոնյաները, մեծահարուստները եւ նրանց հարազատները: Պարզ է նաեւ, որ այդ շրջանակներից մշտապես գալիս են «սահմանափակելու» եւ «պատասխանատվության կանչելու» նախաձեռնությունները: Ահա այդպիսի «նեղացկոտ» օրինագիծ ծնվեց Ազգային ժողովի հանրապետական խմբակցությունում:

Սկզբունքորեն, իհարկե, ճիշտ է, որ լրատվամիջոցը, որը պատասխանատու է իր ամբողջ բովանդակության համար, պատասխան տա նաեւ «ֆեյքերի» մեկնաբանությունների համար: Ինչպես արդեն նշեցի, մենք աշխատում ենք չհրապարակել մեկնաբանություններ, որոնք կարող են որեւէ մեկին վիրավորել: Բայց ես կասկածում եմ, որ «Առավոտի» մոդերատորները կարողանան ամեն կասկածելի դեպքում դիմել իրավաբաններին՝ պարզելու համար, թե որքանով է այդ մեկնաբանությունը վիրավորական կամ զրպարտչական:

Բայց եթե ես իմ հոդվածը տեղադրել եմ, ասենք, «Ֆեյսբուքում», եւ դրա տակ վիրավորական մեկնաբանություն է գրվել, ապա դա արդեն իմ գործը չէ: «Ֆեյսբուքն» իմ տարածքը չէ, եւ այնտեղ գրածների համար ես չեմ պատրաստվում պատասխան տալ:
Եթե իշխանությունը շատ է հուզվում, ապա հնարավորություն ունի՝ թող հայտնաբերի «սխալ քոմենթ» գրողին եւ դատի տա այդ «ֆեյքին»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (21)

Պատասխանել

  1. Hayk says:

    Порядок лучше беспорядка! Человек всегда должен уважать права другого человека! Воспитанный человек лучше хама! Нужно всегда знать меру!! А самое главное—-нужно строго соблюдать закон,если даже этот закон не всем нравится!! Тогда мы построим Правовое Государство!! Это мое личное мнение!!

    • Գալուստ Ենոքյան says:

      Հարգելի Հայկ, ես լիովին համաձայն եմ Ձէզ հետ եվ կարծում եմ բոլոր գիտակից մարդիկ համաձայն կլինեն Ձեզ հետ: Հատկապես համաձայն եմ Ձեր հետեվյալ մտքի հետ…Человек всегда должен уважать права другого человека! Հատկապես կարծում եմ որ այն մարդիկ որոնք իրենց պաշտոնի բերումով կոչված են հարգել ուրիշ մարդկանց իրավունքները մեր Հայրենիքում, պարզապես թքած ունեն «իրենց» քաղաքացիների ամենապարզ իրավունքների պահպանման վրա…դրա վառ օրինակը Բուդաղյանների ընտանիքն է, եվ Մարտո 1 ի զոհերի ընտանիքնները որոնց պայքարը արդարության հասնելու համար հանդիպում է իշխանության խուլ ականջներին…

  2. Հրանտ Պապիկյան says:

    Իսկ ես համաձայն եմ, որ ինչ որ կերպ արգելափակեն այդ ֆեյքերը: Պատժել պետք չէ` հիվանդ մարդիկ են… Ֆեյքը չի կարող լիարժեք և առողջ հոգեբանությամբ մարդ լինել, քանի որ ինչ որ պատճառներ ունի թաքցնելու իր ով լինելը: Եթե որևէ մեկը կասկածում է, որ ես ԻՐԱԿԱՆ եմ, հրապարակեմ նաև հեռախոսահամարս` 093 69 25 69 )))))))))))))

    • Արսեն says:

      Իսկ ես չեմ հրապարակի իմ հասցեն և հեռախոսի համարը, որովհետև հենց ինչ-որ տեղ հայկական ազգանուն և հեռախոսահամար են տեսնում, տարբեր հայկական «կազմակերպություններ» զանգում և փող են ուզում …)))…

  3. Սևան says:

    Ինչն է մարդկանց դրդում կեղծանուններով ներկայանալ? Հիմարին էլ հասկանալի է,որ դա վախն է:Շատերը վախենում են ազատ խոսքը արտահայտելուց,վախենում են ճշմարտությունը ասելուց: Հետաքրքիրն ,որ վախենում են նաև նրանք,ովքեր չեն ուզում ճշմարտությունը իրենց մասին իմանալ: Սա բերան փակելու նման մի բան է,որը ուղղված է ազատ խոսքի արտահայտմանը: Վիրավորանքներ ես հազվադեպ եմ գտել հայկական կայքերում:Եթե ուզում եք իմանալ,ապա ամենահանդուրժողականը հայկական կայքերն են:Տեսեք,թե ինչ են գրում այլ երկրների կայքերը,հատկապես ռուսականը: Փաստորեն ետ ենք գնում-ցենզուրայի ժամանակները: ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՄ ՍՏԵՂԾԵԼ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՂ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ:

  4. Հրանտ Պապիկյան says:

    Ինչ ինչ, բայց խոսքի ազատության հարցով շատ երկրներ մեզ կարող են նախանձել: Ով ուզի, երբ ուզի, ում հասցեին ուզի ինչ ուզի դոււրս է տալիս: Մեր մոտ նույնիսկ խոսքի սանձարձակություն է, այլ ոչ թե ազատություն: Այնպես որ թաքնվելը` ինչ որ բան ասելու համար իմաստ չունի: Վերջին հաշվով եթե մարդը խուսափում է իր մտքերին տեր կանգնել, այդ մարդու խոսքը արժեք չունի:
    Անոնիմկան երբեք ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ոճ կամ ուղղություն չի եղել, այնպես որ ցենզուրան այստեղ ոչ մի կապ չունի: Խոսքը լրիվ այլ բանի մասին է: Բան ունես ասելու` ներկայացիր տեսնենք ով ես…

    • Արսեն says:

      Փաստրեն, դու ոչ թե խոսքի ազատության, այլ «гласность»-ի կողմնակից ես ..)).. Լրատվամիջոցներն էլ պետք է լինեն «ազատ, բայց պատասխանատու» ..)))..

      • Հրանտ Պապիկյան says:

        Ճիշտ ես ըմբռնել միտքս:
        Ողջախոհ և բարեկիրթ մարդկանց համար խոսքի ազատության և «гласность»-ի մեջ առանձնապես տարբերություն չկա, իսկ մարդկանց` դատարկ- դատարկ դուրս տալու և ինչ մտքով անցնի բլթացնելու “սահմանադրական իրավունքը” `դատարկախոս բլթացնողների մանկամիտ խաբկանքներից մեկն է…

    • Սևան says:

      Հարգելի Պապիկյան,փաստորեն,եթե ներկայանում է անուն ազգանունով,ուրեմն կարող է նաև հայհոյել? Ես չգիտեի: Իսկ ինչպես ստուգել,թե Պողոս Պողոսյան անվան տակ,Ալեն Դելոնի երիտասարդ ժամանակվա լուսանկարով ներկայացողը կեղծ է,թե ոչ? Հետո ինչու են այդքան վախեցած? Հիշեք ,,Թագավորն ու չարչին,, բալլադը:

  5. drizzlebrain says:

    Փոխանակ ժողպվրդին ի նպաստ մի օրինագիծ ներկայացնեն, ընկել են սեփական փոքր անձը, սակայն շատ մեծ ՛էգոն’ պաշտպանելու հետևից; Ակամայիծ միտս եկավ “մենք ենք մեր սարերը” ֆիլմիծ մի դիպուկ տող “իսկ դու տգետ ես”:

    • Հրանտ Պապիկյան says:

      Իսկ Ձեր անունը կարդալով, մտածեցի որ միգուցե այդ օրինագիծը հենց Ձեր մասին է… ինչպես նաև ակամայից միտս եկավ մի անգլիական դարձվածք` ուղեղը ցողելու մասին…
      I let it drizzle on your brain like the filling when it rain)))))))))))))))))))))))

  6. Արսեն says:

    Հոդվածի վերաբերյալ. Խոսքի ազատությունը միջոց է, ոչ թե նպատակ։ Եթե դուք գնում եք ՄՄ, խոսքի ազատությունը ձեր ինչին է պետք? Արեք ինչպես առաջարկում է կառավարությունը։

  7. Armen says:

    Հարգարժան Արամ,

    դուք պնդում եք, որ ազնիվ ու անկողմնակալ եք, եթե ազնիվ եք, խնդրում եմ պատասխանեք հարցերիս։

    1. Նախագահական ընտրությունը 1996թվականին բացարձակ կեղծված էր, թե ոչ?
    2. Եվ եթե այո, ՈՎ/ովքեր էին?
    3. Հնարավոր էր, 90 ականների սկզբներից արդեն ժողովուրդավարությունը որպես երկիրը կառավարման ուղղություն դարձնել?

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      1/ 1996 թվականին ընտրությունների արդյուքնները կեղծված են, 2/ դրանք կեղծել էին Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները, 3/ 1994 թվականաի զինադադարից հետո Հայաստանը հնարավորություն ուներ գնալ ժողովրդավարական ճանապարհով, բայց չի գնացել:

  8. Armen says:

    Հարգելի Արամ,

    Շնորհակալություն ազնիվ պատասխանիդ համար, մենակ չասեցիք
    ովքեր էին կոնկրետ նախագահական ընտրության կեղծողները, ես սպասում էի կոնկրետ անուններ:
    Նորից հարց:
    Կոնկրետ ովքեր էին կեղծողները?

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Ընտրությունները կեղծում են հազարավոր մարդիկ,առաջին հերթին ուժային,իրավապահ մարմինները, տարբեր մակարդակի ընտրական հանձնաժոովները

  9. Armen says:

    Ձեր գրածից կարելի է հասկանալ,
    որ կեղծողներն էին:
    Վանո Սիրադեղյանը , Վազգեն Սարգսյանը և Լ. Տեր-Պետրոսյանը իրենց խմբերով.
    Այդ էիք ուզում ասել?

  10. Armen says:

    Հարգելի Արամ,

    Ձեզ հաճախ քննադատել եմ ու կքննադատեմ, Ձեր
    կիսատ պռատ ճիշտ ինֆոռմացիա տալու կամ Ձեր
    հոտվածներում այդ կիսատ պռատ ճիշտի մասին խոսելը:
    Եթե ուզում եք, որ Ձեզ իրոք լուրջ ընդունեն, փորձեք բացարձակ
    ճիշտը գրել։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31