Լրահոս
Օրվա լրահոսը

Շինարարական աղբը «ուղևորվեց» մշակույթի նախարարություն (Տեսանյութ)

Մարտ 02,2014 21:56

 Օրեր առաջ լրատվամիջոցներում լուր տարածվեց, թե Գառնու տաճարի տարածքում ոմն ռուսաստանաբնակ հայ 6 միլիոն դրամ է տրամադրել սրճարան կառուցելու համար: Այսօր՝ մարտի 2-ին, մի քանի տասնյակ մտահոգ քաղաքացիներ ուղևորվեցին Գառնի` սեփական ուժերով կանգնեցնելու շինարարությունը: Երիտասարդները շինարարական քարերն ու ավազը տոպրակներով տեղափոխեցին տաճարից հեռու, իսկ մի քանի պարկ իրենց հետ բերեցին Երևան՝ թողնելով Մշակույթի նախարարության շենքի դիմաց և զգուշացնելով, որ շինարարությունը չդադարեցնելու դեպքում ավելի կտրուկ քայլեր կձեռնարկեն:

 Ակցիայի վերջում մասնակիցներից երկուսին՝ Եղիա Ներսեսյանին և Գևորգ Սաֆարյանին «հրավիրեցին» Կենտրոնի Ոստիկանության բաժին՝ նախարարության շենքի տարածքն աղտոտելու համար, սակայն մեկ և կես ժամ անց ազատ արձակեցին:

Երիտասարդների խոսքերով՝ ակցիան այս անգամ խորհրդանշական բնույթ էր կրում. այն հստակ ուղերձ էր Մշակույթի նախարարությանը, որ թույլ չեն տալու որևէ ապօրինի շինարարություն Գառնու տաճարի հարևանությամբ, իսկ եթե շինարարությունը չդադարեցվի, ապա իրենք կգնան անհրաժեշտ այլ քայլերի:

 

Մանրամասները՝ տեսանյութում.

 

Նախախորհրդարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31