Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է գեներալ Մանվելը Հովիկ Աբրահամյանին ասել՝ վաղը մեզ եք հավասարվելու

Փետրվար 28,2014 14:28

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը տպավորված չէր ԵԿՄ վերջին համագումարից:

«Տպավորությունս երկակի էր, այդ համագումարն առանձնապես չի ոգեւորել: Այնտեղ երկու միջավայր կար՝ իրական ազատամարտիկներ եւ երկրապահներ, որոնք այդ ազատամարտի հետ որեւէ կապ չունեին: Ընդ որում, երկրորդ կարգի մարդկանց ներկայությունը համագումարին ավելի շատ էր: Իրական ազատամարտիկներն ունեին նույն  խնդիրները, որոնք ունի  Հայաստանի բնակչության մեծամասնությունը: Իսկ մյուս մասը՝ իշխանական կառույցի ներկայացուցիչներ էին՝ հանրապետականներ, որոնք, մեր հաշվարկներով, վերջին երկու տարվա ընթացքում, 187 միջոցառումների ու քեֆերի են մասնակցել: Այսինքն, դրանք մարդիկ էին, որոնք հավաքվել էին  գոտեպնդվելու երկրապահների ներկայությամբ: Ընտրեցին մի վարչություն, որը ոչ մի կապ չուներ Վազգեն Սարգսյանի ստեղծած երկրապահի հետ»,- այսօր «Հայացք» ակումբում ասաց պարոն Իսագուլյանը:

Նա քննադատեց ԵԿՄ համագումարի ժամանակ ՀՀ նախագահի անդրադարձը  կենսաթոշակային կուտակային պարտադիր համակարգին. «Հարցը բարձրացվեց երկու անգամ, եւ հանրապետության նախագահը հստակ արտահայտեց այն միտքը, որ այդ հարցում ունի երկրապահների աջակցությունը»:

Պարոն Իսագուլյանի համար անհասկանալի է, թե ինչու են ԵԿՄ վարչության կազմում ընդգրկվածների մեծամասնությունը իշխանության ներկայացուցիչներ եւ թե ինչ խնդիր են նրանք լուծելու. «Ինձ համար շատ տարօրինակ էր, որ Մանվել Գրիգորյանը   իր պարզությամբ համագումարին ներկա շարքային երկրապահ Հովիկ Աբրահամյանին ասաց, որ մենք արդեն 121 ենք, դուք  131-ը, եւ իմացեք, որ վաղը կամ մենք ենք ձեզ հավասարվելու կամ դուք՝ մեզ, բայց մենք ավելի մեծ արժեք ու նշանակություն ենք ներկայացնում, քան՝ դուք: Այս հարցը ինձ համար մտահոգիչ էր»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728