Վարդան Պետրոսյանը ծննդյան 55-րդ տարեդարձը անազատության մեջ նշեց: Դերասանի երկրպագուներն ու աջակիցները հավաքվել էին Դատապարտյալների հիվանդանոցի մոտ՝ փորձելով Վարդանին փոխանցել իրենց նվերները, շնորհավորական բացիկները:
Ակցիայի մասնակիցներն իրենց զայրույթն էին հայտնում, որ առանց մեղքը հաստատվելու դերասանին երեք ամսից ավելի ճաղերի հետևում են պահում։ Ֆրանսիայից ժամանած Շանթ Ոսկերիչյանի համոզմամբ՝ սա իշխանությունների վրեժն է Վարդան Պետրոսյանի ընդդիմադիր հայացքների համար։
«Ինքը Րաֆֆիի [Հովհաննիսյանի] կողքը կանգնեց, Հայաստանի ժողովուրդը ընտրել էր Րաֆֆիին… նույնիսկ այստեղի սուտ դատարաններում, որ լրիվ կոռումպացված են, եթե դատվի, հանցավոր գտնվի, նոր թող դատապարտվի։ Քաղաքական է»,- ասաց Ոսկերիչյանը։
Վարդան Պետրոսյանի սփյուռքահայ ընկերը հիշեցնում է, որ նույնիսկ նախաքննական մարմնի տվյալներով դերասանը ոգելից խմիչքի ազդեցության տակ չի եղել։
Կարդացեք նաև
«Վարդան Պետրոսյանը հոգեպես բարձր մեկն է, որ երկրից փախչողը չէր, եթե նույնիսկ իրեն 10, 20 տարի դատապարտեն, ինքը իրեն արդեն դատապարտված է զգում հոգեպես»,- ասաց Ոսկերիչյանը։
Մանրամասները կարող եք կարդալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում