ԵԿՄ վարչության կազմում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին հենց այնպես չեն ընդգրկել: Նրան երկրապահների շարքերը ներգրավվել են պատերազմի տարիներին իր կատարած ծառայությունների համար:
5-րդ բրիգադում սպառազինության գծով հրամանատարի տեղակալ, այնուհետեւ շտաբի պետ Ֆրունզե Ավագյանը (Պալկովնիկ) Aravot.am-ին պատմեց, որ 36 ամյա քաղաքապետ Տարոն Մարգարյանը նույնպես մասնակցություն է ունեցել Արցախյան ազատամարտին:
«Տարոն Մարգարյանը շատ երիտասարդ եղած ժամանակ աջակցել է ու օգնություն է ցույց տվել: Այն ժամանակ տարիքը չէր ներում, որ հրացանն առներ ու կանգներ առաջին գծում, բայց մարդկանց զենք ու զինամթերք էր հասցնում: Սկսած 1990-91 թթ—ից, երբ զենք էին առգրավվում, նա մասնակցել է այդ գործողություններին, եւ այդ զենքը առաջին գիծ են ուղարկել: Նախիջեւանի սահման են ուղարկել: Նույնիսկ ասում են՝ կռվին մասնակցել է ինչ-որ տեղ, բայց ես մանրամասները չգիտեմ»,- պատմեց պարոն Ավագյանը:
Նշենք, որ 1990 թվականին Տարոն Մարգարյանն ընդամենը 12 տարեկան է եղել:
Կարդացեք նաև
Պարոն Ավագյանը նաեւ հստակեցրեց՝ ԵԿՄ անդամ դառնալու համար պարտադիր չէ պատերազմին մասնակցած լինելը. «Այն կմարդիկ, որոնք ընդունում են մեր կանոնադրությունը եւ սատարում են երկրապահին կարող են անդամագրվել: Տարոն Մարգարյանը քիչ բան չի արել: Ամեն տարի թե՛ գործազուրկներին, թե՛ սոցիալապես անապահովներին, թե՛ հաշմանդամներին ու հիվանդներին օգնում է: Ինչո՞ւ չպետք է ԵԿՄ ընդունվի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
տարոն մարգարյանը առանց թաղի խուժանի միջամտության ոչինչ չի կարող անել, թե՛ ընտրությաններ կոչվող խայտառակության, և թե՛ գիտական աստիճան ստանալու ժամանակ։ Նշանակում է, որ թաղի խուժանը տիրում է նաև՝ ԵԿՄ կոչվող խայտառակությանը։
Բստրել է, նորմալ բստրեք:Կարելի է, չէ՞, հավանական պատմություններ վերագրել Տարոնին:Պատմությունը կհնանա, ու գալիք սերունդը իրականության տեղ կընդունի:Բա Դեմիրճյանը ,,Քաջ Նազարը,, հենց այնպե՞ս է գրել:Անկախությունն ինչքա~ն Նազարներ բերեց:
Thanks a lot, indeed, Dr. 🙂 Margarian. We are proud of you!
its very fany
Ինչքան դու ես պալկովնիկ ենքան ել նայա կռվին մասնակցել, ստախոս
Հոգեբուժարանում նստել եք, գիտեք պետություն ունեք կամ աշխատող գլուխ:Բանակը Տարոնների համար չէ կամ խղճուկների համար է կամ…հա, հա, հա…ստրկատիրական հայապետություն, երկիրը պահում է նա, ով կորցնելու բան չունի:
էս պալկովնիկին որտեղից են պեղել, սա Մյունխաուզենից անցավ:
Սպանդարյանի սանէպիդկայանում մի ֆելդշեր էր աշխատում, հոգին լուսավորվի, Կարմիր աստղի շքանշանակիր, իսկական շքանշանակիր, անունը Լուսյա, ցավոք ազգանունը չեմ հիշում: Նա, ինչպես բոլոր կանայք, տարիքը փոքրացնում էր և 80-ականների կեսերին ստացվեց, որ նա շքանշանը ստացել էր 12 տարեկանում: Տարոնը նման է Լուսյա ՏՈՏԱՅԻՆ, մի տարբերությամբ Լուսիկը իրոք մարտադաշտից իր փխրուն ուսերի վրա վրավորներ էր հանել կրակի գծից, իսկ Տարոնը այդ տարիքում Նախիջևանյան ճակատի ինտենդանտն էր:
Հ.Գ. Լուսիկը ապրում էր 2-րդ զանգվածում:
88_ին ել փլատակներից մարդկանց ա փրկել… բա…
Разрушают последний бастион — пытаются обесценить Арцахскую Отечественную Войну.
Ցինիկության գագաթնակետ: Տարոնի ու պալկովնիկանման անհայտ անձանց պատճառով բանակն էլ ա արժեզրկվում, ԵԿՄ-ն էլ ու ընդհանրապես հայի անունն էլ: Ամոթ ա, բոլորս էլ գիտենք ով ով ա էս երկրում: Ախր մենք շատ քիչ ենք, որ հնարավոր լինի նման հերյուրանքներ տարածել ոը հանգիստ լինել, որ մեկ ա ոչ ոք ճիշտը չի իմանա: Գոնե սթրվեք տեղներդ ու ձեն մի հանեք, դրանով իսկ արդեն մեծ ծառայություն մատուցած կլնեք սահմանում կանգնած զինվորի համար: