Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը կատարում է իր խոստումը

Փետրվար 17,2014 17:03

Քիչ առաջ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ ավարտվել է «գազի հարցով» ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցով քննարկումը, որին մասնակցել են իշխանական եւ ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները: Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն ասաց, որ ստեղծվելիք հանձնաժողովն առավել ընդգրկուն իրավասություններ կունենա, քան առաջարկում էր ընդդիմությունը. «Սակագնի ձեւավորում, պարտքերի ձեւավորում եւ մնացյալ այլ հարցերն ուսումնասիրելու իրավասու կլինի»:

Հիշեցնենք, որ նախորդ քառօրյայում քաղաքական մեծամասնությունը մերժեց ոչ իշխանական ուժերի առաջարկը՝ «գազի հարցով» ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին, որը պետք է ուսումնասիրեր 300 միլիոն պարտքի գոյացման աղբյուրը, սակագնի ձեւավորման հարցը եւ «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասի վաճառքի հարցը: Այնուհետեւ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ հանձնաժողովը կստեղծվի, արդեն մեծամասնության նախաձեռնությամբ եւ կտա բոլ;որ հարցերի պատասխանները:

Այսօրվա քննարկման ժամանակ խորհրդարանական ուժերը հստակ պատասխաններ չեն տվել՝ նախագիծը դեռ պետք է քննարկեն խմբակցություններում, սակայն, անցած քառօրյայի ավարտին հաջորդած խորհրդարանական ճեպազրույցներում, ըստ էության, կողմ էին արտահայտվել հանձնաժողովի ստեղծմանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728